Լեզվաբանական ամսագիր # 1

Լեզվաբանական ամսագրի այս համարում՝

  • Սեպտեմբեր ամսանվան մասին
  • Գուշակիր
  • Խաղ «Դետեկտիվ»
  • Մեր անունները

Սեպտեմբեր ամսանվան մասին

Արձագանքում ենք սեպտեմբերի ֆլեշմոբյան հարցին:

Նյութի պատասխանատուներ՝ Մանե Սարգսյան, Էրիկ Ջհանգիրյան

Սեպտեմբեր ամսվա անունը գալիս է լատիներեն september ամսանունից, որն էլ septem (յոթ) բառից է: Ուրեմն սեպտեմբեր բառը ստուգաբանորեն նշանակում է «յոթերորդ»: Բայց, բոլորս էլ գիտենք, որ սեպտեմբերը իններորդ ամիսն է:

Պատճառը հետևյալն է։ Ներկայիս տարվա բաժանումը ամիսների գոյություն ունի ավելի քան երկու հազար տարի։ Նա մեզ մոտ է եկել  Հին Հռոմից։ Այդտեղից էլ եկել են նաև ամիսների անունները։

Հռոմեացիների Նոր տարին սկսվում էր գարնանը, և ամիսները սկզբում պարզապես համարակալվում էին, առաջինը այն ամիսն էր, որը հիմա կոչվում է մարտ։ Բայց ժամանակի ընթացքում միայն չորս ամիս մնացին թվական անուններով, այսինքն յոթերորդից մինչև տասներորդը, ներառյալ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր։ Մնացած ամիսները նոր անուններ ստացան, իսկ սեպտեմբերը շարունակում է հաջորդ երեք ամիսների նման պահել թվային անվանումը։

Գուշակիր

Նյութի պատասխանատուներ՝ Մարիա Նահապետյան, Սուսաննա Գրիգորյան, Լիլիթ Գրիգորյան, Մարկ Ավագյան

Միջատ է, շատ փոքր է։ Կա թունավոր և ոչ թունավոր տեսակը։ Հայտնի է մոտ 27 հազար, Հայաստանում՝ 300–350 տեսակ։ Սնվում են հիմնականում միջատներով (նաև վնասատու) և դրանով օգուտ են տալիս մարդուն։

Թռչուններ են, ապրում են սառը երկրներում, նրանք չեն կարողանում թռչել, բայց շատ են սիրում ձուկ ուտել։

Իր, որն անհրաժեշտ է տեղ գնալիս, իսկ նրա մեջ էլ դնում են այլ անհրաժեշտ իրեր։

 Այն ինչն է, որ ամբողջ երկիրը գունավորում է։

Հնարավոր չէ, որ մարդ դրանից չունենա։ Առանց դրա մարդուն չեն կարող կանչել։

Խաղ «Դետեկտիվ»

Նյութը՝ Անահիտ Տիգրանյանի

«Detective Me» խաղի մասին առաջին անգամ իմացել եմ այն ժամանակ, երբ ընկերներով հավաքվել էինք ուրախանալու։ Ընկերուհիս մեզ բացատրեց այդ խաղի կանոնները, այն ինձ շատ դուր եկավ և այդ օրվանից սկսեցինք հաճախ խաղալ այդ խաղը։ Այն օգնում է արագ կողմնորոշվել, զարգացնում է տրամաբանությունը, ինչպես նաև ճիշտ ձևակերպել նախադասությունները։ Աղբյուրը՝ Անահիտ Տիգրանյանի բլոգ

Անահիտը նաև պատրաստել է տեսանյութ, որտեղ բացատրում է խաղի կանոնները։

Մեր անունները

Ինչ ծագում ունեն մեր անունները, այս անգամ կարդացեք հետևյալ անունների ծագման և նշանակության մասին։ Հիմնական աղբյուրը՝ Հրաչյա Աճառյանի բառարան։

Նյութը ՝ Ռուզան Ղուկասյանի

Ծովիկ, Ծովինար-ծովի աստվածուհի

 Կարինե, Կատերինա- Եկատերինա անվան հայկական տարբերակը, քնքուշ, գեղեցիկ, դյութիչ

 Հասմիկ- Ժասմինա անվան հայկական տարբերակ, առաջացել է հասմիկ ծաղկի անվանումից
Հեղինե-Ելենա անվան հայկական տարբերակ, արևի շող

 Մարիամ, Մարիանա, Մարիա, Մարի-այս անվանում ունի բազում նշանակություններ: Հին հրեական լեզվից թարգմանած նշանակում է դառնության ծով, քանի որ Սուրբ Մարիամի լույս աշխարհ գալու ժամանակաշրջանը հրեաների համար ծանր է եղել: Եկեղեցականները պնդում են, որ այդ անվանումը եգիպտերենից թարգմանած նշանակում է տիրուհի, Աստծո սիրեցիալ և այս անունը համարում են աշխարհի ամենագեղեցիկ ու իր էությամբ հզոր անունը, քանի որ այս անունով աղջկան է ընտրել Աստված իր զավակի մոր համար:


Մարիետա-Մարիամ անվան ձևափոխված տարբերակ
Մարինա, Մարինե- ծովի դուստր, ծովային
Միլենա, Մելիյա- սիրելի
Մոնիկա-միայնակ հաղթանակած 

Նարինե, Նարե, Նառա- լուսավոր, քնքուշ և նուրբ կին

Նոնա-ընտանիքի իններորդ զավակ՝ կապված այն բանի հետ, որ հնում հույները միայն անուններ էին տալիս իրենց երկու ավագ զավակներին, մնացած զավակներին կոչում էին համարներով, իններորդ աղջիկ զավակին կոչում էին Նոնա

 Նունե – ծոռնիկ՝ կապված այն բանի հետ, որ հնում հայ ընտանիքներում տան մեծերը հազվադեպ էին ապրում մինչև ծոռներին տեսնելը և այդ պատճառով կոչում էին ծոռներին Նունե

Շուշան- շուշան ծաղկից առաջացած անուն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *