Լեզվաբանական ամսագիր # 2

Բովանդակություն

  • Բառարան․ արցախյան բառեր
  • Խաղեր՝ բառքամոցի, բառախաղ
  • Բառերի ու արտահայտությունների հետքերով
  • Տրամաբանական հարցեր, առաջադրանքներ

Էջի նկարը՝ Անի Կարապետյանի

Բառարան

Արցախի բարբառը․ մի քանի բառ Արցախի բարբառով

Ներկայացնում է Անի Կարապետյանը արցախցի նոր ընկերների՝ Ալենի, Վահեի, Աստղիկի և Մարգարիտայի հետ։

Խփել-թխել
ականջ-անջուկ
ատամ- կռեք
գլուխ-կլյոխ
քիթ-քեթ
ոտք-վընը
դուռ-տոռը
ապակի-հիլի
թուղթ-թողթ
հող-վըղ
անձրև-թոռ
բերան-պերան
որտեղ-շտեղ
գրպան-ջուբ
գեղեցիկ-ղաշանգ
երեխա-խոխա
ամեն ինչ-լոխ
հաղթելու ենք-հըղթըլանընք

Ներկայացնում է Մերի Ներսիսյանը արցախցի Յանա Բաբայանի հետ

Դանակ — տենակ
Ուզում եմ — ոզումըմ
Սառը — ցորտ — ցորտ
Մենք — մունք
Բաժակ — ստաքան
Ձուկ — ծյուկուն
Գլուխ — կլոխ
Գազար — կեզար
Հեռախոս — ծելեֆոն
Գիրք — կիրք
Դուռ — տոռնը
Հեծանիվ — վելիկ
Մուկ — մոկուն

Բառքամոցի

Բառքամոցի խաղը  ներկայացնում է Մալենա Սահակյանը

Բառախաղներկայացնում է Մերի Ներսիսյանը

Բառախաղը շատ հետաքրքիր խաղ է։ Այդ խաղը կոչվում է բառախաղ, որովհետև բառերի հետ կապված խաղ է։ Խաղի կանոններն են՝ մասնակիցները մեկը մյուսի հետևից ասում են բառեր, բառի վերջին տառով մեկը մյուսին հաջորդելով պետք է ասի մի ուրիշ բառ և այդպես շարունակ։

Այս խաղը խաղալու համար պետք է ամենաքիչը երկու մասնակից, բայց ավելի հետաքրքիր է, երբ խաղում են մի քանի հոգով։Այդ խաղը հետաքրքիր է խաղալ շատ մարդկանցով, օրինակ ես խաղում եմ իմ ընտանիքի, ընկերների և զարմիկների հետ։ Պարտվում է այն մասնակիցը, ով չի կարողանում ասել իրեն բաժին ընկած տառով բառը։

Նաև այս խաղը կարելի է խաղալ տարբեր ձևերով, օրինակ՝ ասել միայն քաղաքների անուններ կամ մրգերի կամ աղջիկների և տղաների անուններ և այլն։

Այդ խաղը ոչ միայն հետաքրքիր է, այլ նաև շատացնում է բառապաշարը։

Բառերի ու արտահայտությունների հետքերով. թարգմանություններ

Ի՞նչ է նշանակում «կոկորդիլոսի արցունքներ թափել»

Երբ ցանկանում են նշել մարդկային ապրումների կեղծավորությունը, ասում են՝ «Կոկորդիլոսի արցունքներ է թափում»։ Իսկապես, կոկորդիլոսի աչքերից անընդհատ արցունքներ են թափվում։ Կա հին առասպել այն մասին, որ կոկորդիլոսները մարդ ուտելիս դառը արցունքներ են թափում։ Նա չի լացում ամոթից կամ որովհետև խղճում է իր զոհին։ Այդ երևույթին գիտական բացատրություն կա։ Բանն այն է, որ այդ կենդանու երիկամները լիարժեք չեն, այդ պատճառով օրգանիզմում աղերի ավելցուկը հեռացնելու համար նրա աչքերի մոտ հատուկ գեղձեր են գտնվում։ Երբ այդ գեղձերը աշխատում են, տպավորություն է ստեղծվում, որ գիշատիչը լացում է։ Իսկ սողունները ընդհանրապես էմոցիաներ չունեն։ Այնպես որ կոկորդիլոսները չեն կարող սգալ…

Թարգմանեց Մարի Աղաբեկյանը

Թարգմանությունը՝ ռուսերենից

Ի՞նչ է նշանակում «ընտանիք» բառը

Ընտանիք բառի արմատը ընտ֊ն է։Այն ունի ուղիղ կապ սերմի հետ, այսինքն ընտանիքի շարունակությանը, երեխաների ծնունդին ու դաստիարակությանը։ Հենց դա է համարվում ընտանիքի հիմնական նպատակը։ Փոքրիկ սերմը, որը սիրով դրվում է հողը, տալիս է ամուր բողբոջ։ Ժամանակի ընթացքում նրա վրա առաջանում են ծաղիկներ, իսկ հետո բերք։
Երբ ձեր ծնողները ստեղծում են ընտանիք,նրանք նույնպես հիշեցնում են սերմը, որին նույնպես պետք է աճեցնել, ապրել հաշտ ու սիրով, խնամել միմյանց։
Ընտանիքն ամրանում է, իսկ սերմը վերափոխվում է ամուր բողբոջի։
Նրա վրա ծաղկում են առաջին ծաղիկները՝ որդիներն ու դուստրերը։
Սերմի խնդիրը այն է, որպեսզի նրանից աճի նոր բույս և տա նոր սերմեր, կարևոր է  ծնողների խնամքը, որպեսզի իրենց երեխաները մեծանան որպես լավ մարդիկ։

Թարգմանեց Գարիկ Թովմասյանը

Թարգմանությունը՝ ռուսերենից

Տրամաբանական հարցեր, առաջադրանքներ
Ընտրանին՝ Ալլա Առաքելյանի

1.Հետևելյալ բառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մշակ, ափսե, սրահ, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ:

2. Ա,բ, ե,զ,ի, ն, ս, ու, կ, թ, ր տառերով կազմել երեք և ավելի տառանի բառեր : 

3. Ի՞նչ ձայնավորներ կարող եք ավելացնել կետերի փոխարեն՝ պ.տ.ն, ծ.ղ.կ, . ղ.վն., բ.ր., կ.մ, պ.րկ:

4.Քանի՞ տառ կա այբուբենում:

5.Ինչո՞վ են վերջանում աշունն ու գարունը:

6.Ի՞նչ հնչյուն է Սևանի կենտրոնում:

7.Ինչո՞վ են ընդհանուր հավն ու կովը:

8.Էն ի՞նչն է՝ մեկի մեջ մեկ, կրկինի մեջ երկու, երեք մեջ՝ ոչ մեկ:

9.Ի՞նչ է՝ կամ խնձորի և տանձի մեջ, բայց չկամ այգում:

Աղբյուրը՝ Հենրիկ Հարությունյան  «Հետաքրքաշարժ հայոց լեզու»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *