Լեզվաբանական ամսագիր #3

Բովանդակություն

  • Գրիչի պատմությունը
  • Հետաքրքիր խաղ
  • Բառարան. Գորիսի բարբառը
  • Արձագանք
  • Լեզվական հարցեր

Էրիկ Ջհանգիրյանն առաջարկում է կարդալ՝
Գրիչի պատմությունը

Գրող փետուրները հայտնի են հին ժամանակներից, մոտավորապես մ.թ.ա. 3000 տարի առաջ, այն հատում էին եղեգի ցողուններից։ Անգլերեն pen բառը (գրիչ, թռչնի փետուր), ծագում է լատիներեն penna (թռչնի փետուր) բառից, մեծ տարածում են գտել սագի փետուրներից պատրաստված գրիչները, որոնք սրում էին արմատից։ Մ.թ.ա. 6-րդ դարից շատ քաղաքակրթություններ փետուրները օգտագործել են հազարավոր տարիներ։ Լավագույն տեսակները պատրաստվում էին կարապի, հնդկահավի և սագի փետուրներից, որովհետև նրանք ունեին մեծ չափերի փետուրներ։ Պոմպեյի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերել են փետուրների բրոնզե տարբերակներ, սակայն լայն տարածում նրանք գտել են 18-րդ դարի վերջին։ 100 տարի անց հայտնվեցին ինքնահոս գրիչները, որոնց համար կաթիլային համակարգ մտածել է Նյու Յորքի հայտնի վաճառական, գրենական պիտույքներ վաճառող Լ. Ե. Ուոտերմանը (L.E. Waterman)։

1944 թվականին ավստրիացի Լասլո Բիրոն (László Bíró), հենվելով մեքենաների և զենքերի համար պատրաստվող գնդիկավոր առանցքակալի պատրաստման մեթոդներից, կաթիլային անոթին ավելացրեց գնդիկավոր մեխանիզմ և աշխարհին ներկայացրեց գնդիկավոր գրիչը։

Ռուսերեն անվանումը «ручка» (ծագել է рука (ձեռք) բառից) սկզբում նշանակում էր միայն փետուր պահող (перодержатель)` գրող գործիքի բռնակը: Այնուհետև գրիչ անվանեցին ամբողջ գործիքը, իսկ փետուր բառը դուրս եկավ գործածությունից:

Աղբյուրը՝ Վիքիպեդիա

Հետաքրքիր խաղ
Առաջարկում է Էրիկ Ջհանգիրյանը

Գորիսի բարբառային բառերից ու արտահայտություններից

կամեմ-գալիս եմ

իշտահս քաշում չի-ախորժակ չունեմ

հորես եկալ-ինչո՞ւ ես եկել

փափախես ըրալ-օգուտ ես քաշել

խէա բա ըթենց-ինչո՞ւ ա բա այսպես

ղոնաղ-հյուր

չոլեր-դաշտեր

քնում ես շտե-ո՞ւր ես գնում

Նյութը պատրաստեց Էրիկ Ջհանգիրյանը

Մալենա Սահակյանի առաջարկած խաղին (Լեզվաբանական ամսագրի 2-րդ համարում) արձագանքում է Գայանե Նազարյանը

Լեզվական տրամաբանական հարցեր, առաջադրանքներ
Առաջարկում են Արսեն Գրիգորյանը, Հայկ Ներսիսյանը, Գևորգ Ֆիդանյանը, Միլենա Հակոբյանը, դասավանդող՝ Նառա Նիկողոսյան

1. Ո՞ր տառը բռնի աջ բառի ձեռքը, որ երկուսով դառնան անվախ:
Ա. գ
Բ. ք
Գ. ս
Դ. բ
Ե. դ

2. Շատ համեղ միրգ եմ, հինգ տառ ունեմ ես, կդառնամ թռչուն՝ երկուսը հանես։

Ա. խնձոր
Բ. սալոր
Գ. խաղող
Դ. կեռաս
Ե. ծիրան

3. Ո՞ր բառի առաջին տառը հանելու դեպքում նոր բառ չի ստացվի։

Ա. մարտ
Բ. հորդ
Գ. ավազ
Դ. հորթ
Ե. ասեղ

4. Գրի՛ր այնպիսի բառեր, որոնք աջից էլ,  ձախից էլ բառ են, օրինակ-մարդ-դրամ։

5.Գրի՛ր ընդգծված բառերի հոմանիշը։

Աշունը ձորն է մտնում

Աշունը ձորն է մտնում
Ձորերի միջով:

Մաշված, քաշված մի աշուն,
Վիթխարի մի ձոր…

Ճերմակ նախշեր է քաշում
Ցուրտը մի թևից,
Նայում են ու հառաչում
Աշնան ետևից:

Քո ջրերը հստակված,
Սարերը քո չոր,
Քո ամպերը նստակյաց,
Քարերը քոչվոր …

Համո Սահյան

Ի՞նչն է դա:

1. Այն ի՞նչն է, որ համարվում է կեղտոտ, երբ սպիտակ է, և համարվում է մաքուր, երբ կանաչ է:

2. Ո՞ր հարցին երբեք հնարավոր չէ պատասխանել «այո»:

3. Ինչպիսի՞ ափսեից հնարավոր չէ ոչինչ ուտել:

4. Ի՞նչը չի մտնի նույնիսկ ամենամեծ կաթսայի մեջ:

5. Նստած է մի մարդ, բայց դու չես կարող նստել նրա տեղը, եթե նույնիսկ այդ մարդը վեր կենա և գնա: Որտե՞ղ է նստած այդ մարդը:

Համարի գլխավոր պատասխանատու՝ Էրիկ Ջհանգիրյան

Էջի նկարը՝ Էրիկ Ջհանգիրյանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *