Լեզվաբանական ամսագիր # 5

Բովանդակություն

  • Երկրագործական գործիքների պատկերազարդ բառարան
  • Երկրագործական գործողություն ցույց տվող բառերի պատկերազարդ բառարան
  • Մեր բարբառները
  • Բառախաղ. խաղի կանոնները
  • Խաղում ենք բառախաղ
  • Լեզվական տրամաբանական հարցեր

Ինչ երկրագործական գործիքներ և երկրագործական գործողություն ցույց տվող բառեր գիտենք։ 4-րդ դասարանցիներ  Տիգրան Բարսեղյանը և Տիգրան Խաչատրյանը կազմել են պատկերազարդ բառարաններ։

Երկրագործական գործիքների պատկերազարդ բառարան

Երկրագործական գործողություն ցույց տվող բառերի պատկերազարդ բառարան

Մեր բարբառները։ Արեն Ղազարյանը ներկայացնում է Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի բարբառային բառերից՝

ճյուր-ջուր
ծյու-ձու
ծի-ձի
պիրել-բերել
քընալ-գնալ
կետ-գետ
կըլուխ-գլուխ
քթալ-գդալ
Պերդ-Բերդ
վերդի-որտեղ
վետներ-ոտքեր
րեղա-երեխա
վեչխար-ոչխար
ծեռ-ձեռք
ծոր-ձոր
ճղոպուր-ընկույզ
տկողին-պնդուկ
հաղուղ-խաղող

Գեղամ Առաքելյանը ներկայացնում է Տաթևի բարբառային բառերից՝

կուճի-փոքր
խոխա-երեխա
հյուն-հոն
պեխկը-բողկ
պրանել-պառկել
պղոճ-բլոճ
պեպիկ-բոբիկ
էրգան-երկար
չախկաչուխկա-խորդուբորդ
ախպուր-աղբյուր
մաշ-լոբի
կռտոպի-կարտոֆիլ
յորղան-վերմակ
աղու-դառը
ընգյըլ-ծույլ
այնոյին-մանր-մունր իրեն
բրանի-դդում
դիլիմ-մի կտոր
եղտոտ-կեղտոտ
թռնոտի տալ-թռչկոտել

Բառախաղ։ Խաղի կանոններն է ներկայացնում Անահիտ Տիգրանյանը

Բառախաղ։ Խաղում են Մանե Օհանջանյանը և Յանա Մինասյանը

Լեզվական տրամաբանական հարցեր։ Ընտրանին ներկայացնում է Արսինե Կարապետյանը

Առաջադրանքներ, հանելուկներ և հարցեր

1. Քանի՞ արմատից և քանի՞ բառից է կազմված 55555 թվականը:

2. Յոթ եղբայր են և յուրաքանչյուրն ունի մեկ քույր: Քանի՞ երեխա են:

3. Գնում էին՝ հայրը որդու, որդին հոր, պապը թոռան հետ: Քանի՞սն էին նրանք:

4. Ի՞նչ բառեր կարող եք ասել, որոնց որևէ մասը պատահականորեն համընկնի թվականի:

5. Ինչո՞վ են ընդհանուր լսարանն ու դասարանը, ակնոցն ու ձեռնոցը, գիտունն ու տգետը:

6. Ինչպե՞ս հիվանդը դարձնենք այն տեղը, որտեղ նրան բուժում են:

7. Ի՞նչ եմ ես, որ առանց ինձ չեք կարող խոսել. փոխեք առաջին տառս, առանց ինձ չեք կարող գրել, մեկ էլ փոխեք, ամբիոն կբարձրանաք, էլի փոխեք՝ անտառ կգնաք վերջին անգամ կենդանի կդառնամ:

8. Դերանուն եմ, տվեք ինձ հ՝ կփչեմ, զ-ով կթարմացնեմ, ծ-ով կալեկոծվեմ, կ-ով կկերակրեմ ձեզ:

9. Առաջին մասս պարիսպ է, երկրորդս՝ ավերված քաղաք, իսկ ամբողջը՝ մարդու հասակ:

Աղբյուրը՝ Հենրիկ Հարությունյան  «Հետաքրքաշարժ հայոց լեզու»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *