Լեզվաբանական ամսագիր #12

Աշոտ Բլեյանի 2000-րդ գիրն ու մենք…
Լեզվաբանական ամսագրի 12-րդ համարը սիրով նվիրում ենք 2000-րդ գրին

Համարի բովանդակությունը՝

  • Բանաստեղծություն՝ Տիար Բլեյանին
  • Նախաձեռնում են սովորողները՝ Մանեի ու Ալիսայի շնորհավորական տեսանյութը
  • Աշոտ Բլեյանի օրագրի՝ մեզ անծանոթ բառերի բառարան
  • Ինչ բառեր է շատ սիրում օգտագործել Աշոտ Բլեյանը՝ դիտարկումներն ըստ օրագրի
  • Դարձվածքներն Աշոտ Բլեյանի օրագրում
  • Նախաձեռնում են սովորողները՝ Էրիկը, Արայիկը և Վահանը հարցեր ունեն…
  • Գիրը կարդալուց հետո Անահիտը և Ռուզանը գրում են…
  • Կրթահամալիրյան միասնական խաղ

Տիար Բլեյանին

Աշխարհով է պտույտ տալիս,
Լույսի, հույսի շող բաժանում,
Ժպիտ բաշխում, բարին սփռում,
Արարումով մեզ վարակում։

Հանգիստ չունի, տեղ ու դադար,
Փնտրում անվերջ ու անդադար,
Քայլում, գնում բարձունքն ի վեր
Ու կատարում ահեղ գործեր։

Մերի Ներսիսյան

Նախաձեռնում են սովորողները՝ Մանե Սարգսյանի և Ալիսա Արշակյանի շնորհավորական տեսանյութը

Աշոտ Բլեյանի օրագրի՝ մեզ անծանոթ բառերի բառարան

անարձագանք — արձագանք չունեցող՝ չառաջացնող
անառիկ-կանգուն
անխոնջ-չհոգնող, առանց հոգնության
անջատ- առանձին
առճակատում-դեմ դիմաց, դեմ առ դեմ
դինամիկ – շարժուն
դպրական-ուսումնական
էսթետիկ-գեղագիտական
ինքնաբուխ-ինքն իրեն բխող
խալխ-օտար մարդ
խանդավառություն-բուռն հրճվանք, բերկրանք
խրախճանք-քեֆ, ուրախություն
հաշտարար-խաղաղագործ
մեկմեկու-միմյանց
շրջայց-մի քանի իրար հետ կապ ունեցող տարածքներ այցելելը
ողբերգական-ցավալի
որպիսություն-բնույթ
պարտիզպան-պարտեզ պահող
ռազմավարություն-մարտավարություն- պատերազմ վարելու արվեստ
սալարկել- գետինը պատել
սակավախոս-սակավ խոսող, քչախոս
վերնանցում-կամուրջ՝ փողոց անցնելու համար
տիար-պարոն
ուրույն-յուրահատուկ
փոխադարձ-երկու կողմից իրար նկատմամբ արտահայտվող՝ դրսևորվող՝ կատարվող
փութաջանություն-փութաջան աշխատանք՝ վերաբերմունք
պարբերական – պարբերական հրատարակությունների ընդհանուր անունը
հետահայաց-հետ նայող
պուրակ-զբոսայգի

Ինչ բառեր է շատ սիրում օգտագործել Աշոտ Բլեյանը

Մանկավարժական, տնօրեն, մայրենի, լաբորատորիա, սեբաստացի, ղեկավար, կազմակերպիչ, հերոս, կրթական, ինքն իրեն, օր, շաբաթ, դպրոց, տարատարիք, ինչպես նաև Աշոտ Բլեյանը իր խոսքի մեջ հաճախ ասում է ռուսերեն բառեր, օրինակ՝ բիսետկա, քոմենթ և այլն։

Դարձվածքներ Աշոտ Բլեյանի օրագրում

Ծնունդով սեբաստացի, ընտանիքով սեբաստացի, ստվերում չթողնել, կյանքը եռալ

Աշխատանքային խումբ՝ Մարիաննա Խաչատրյան, Միշել Սահակյան, Հայկ Մնացականյան, Գագիկ Ղազարյան, Արսինե Կարապետյան, Տիգրան Խաչատրյան, Մարիա Վաթյան, Նարե Կարապետյան, Դայանա Հովհաննիսյան

Նախաձեռնում են սովորողները՝ Էրիկ Ջհանգիրյանի, Արայիկ Անդրեասյանի, Վահան Ղուկասյանի հարցերի ֆլեշմոբ՝


Աշոտ Բլեյանի օրագրից հատվածներ կարդալուց հետո
Գրում են սովորողները

Տիար Բլեյանի օրագրերը կարդալուց հասկանում ես, որ նա շատ է սիրում օգտագործել ընկեր ու հերոս բառերը, նաև հաճախ է դնում բազմակետ և նախադասությունը ամբողջությամբ չի վերջացնում։ Իր օրագրից երևում է, որ նա սիրում է շփվել սովորողների հետ։ Հետաքրքիր էր, որ ես ոչ մի դարձվածքի չհանդիպեցի իր «Նոր ուղի քաղաքացիականի համար՝ հատուկ» գրում։ Նրա բառապաշարը շատ հարուստ է գրագետ բառերով ։

Ռուզան Ղուկասյան

Ես դեռ նոր եմ եկել այս դպրոց և այդքան էլ լավ չեմ ճանաչում Աշոտ Բլեյանին, բայց այս ամիսների շնորհիվ ես հասկացել եմ, որ Աշոտ Բլեյանը շատ բարեսիրտ, խելացի, հոգատար մարդ է։Շնորհակալություն, Աշոտ Բլեյան, որ ստեղծեցիք այս դպրոցը։

Անահիտ Տիգրանյան

Մայրենի լեզվի օրերին  կրթահամալիրի կրտսեր դպրոցների սովորողների և մայրենի լեզվի ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում ստեղծել ենք միասնական խաղ։ Հարցերը՝ ըստ տարբեր դպրոցների սովորողների։
Խաղալու համար անցնել հղումով։ Համակարգող՝ Գագիկ Ղազարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *