Լեզվաբանական ամսագիր # 15

Բովանդակությունը՝

  • Առածներով խաղ
  • Էմմա Ազարումյանը՝ Արևմուտքից
  • Մեր լեզվաբանները . անհայտ, հետաքրքիր փաստեր Հրաչյա Աճառյանի կյանքից
  • Մեր բարբառները
  • Բառերի ու արտահայտությունների հետքերով՝ Ժամանակը հոսում է

Առածներով խաղ։ Հարցերը կազմեցին Մերի Ներսիսյանը, Ալլա Առաքելյանը, Անահիտ Տիգրանյանը։ Խաղը պատրաստեց Գագիկ Ղազարյանը։ Խաղալու համար անցնել հղումով։

Արևմտյան դպրոց-պարտեզից առաջարկում է Էմմա Ազարումյանը։ Ուսուցչուհի՝ Արմինե Աբրահամյան

Հետաքրքրաշարժ հայոց լեզու

Գտիր թաքնված բառը․

  • վագր, առյուծ, կապիկ, կատու
  • կոնֆետ, տորթ, բլիթ
  • ստեղնաշար, մկնիկ, լիցքավորիչ, էկրան
  • վարդ, մանուշակ, շուշան, ձնծաղիկ
  • արև, լուսին, աստղ

Գտիր ավելորդ բառը

  • ծիծեռնակ, կաչաղակ, բզեզ, ճնճղուկ
  • տանձ, սալոր, դդմիկ,խնձոր
  • մայր, տուն, եղբայր, տատիկ
  • հմայիչ, բարձր, ձյուն, սպիտակ
  • քամանչա, դաշնամուր, քանոն, ռետին

Բացատրիր դարձվածքները

  • աչքը ջուր կտրել
  • սուր ճոճել
  • հոգին ավանդել
  • աչքի լույս
  • աչքի փուշ
  • լեզուն կապ ընկնել
  • լեղին ճաքել

Բացատրիր նույնանուն բառերը

  • մարտ- մարտ
  • փող- փող
  • շահ- շահ
  • մատ-մատ-մատ

Ավարտիր ասացվածքները

  • Ով աշխատի,նա․․․
  • Հեռավոր սուրբը, ․․․ կլինի։
  • Ճտերն ․․․ են հաշվում։
  • Ծիծաղում է նա,ով ․․․․ է ծիծաղում։
  • ․․․ փորողը,ինքը կընկնի մեջը։

Մեր լեզվաբանները։ Անհայտ, հետաքրքիր փաստեր Հրաչյա Աճառյանի կյանքից։ Ներկայացնում է Անահիտ Տիգրանյանը

***
Աճառյանի մասին տեղեկություններ, նրա կյանքի մանրամասներն իմանալու ամենահավաստի ու հետաքրքիր աղբյուրը հենց լեզվաբանի հուշերն են: Կյանքի վերջին տարիներին, հիվանդ օրերին, նա իր հուշերը պատմել է, որոնք գրի են առել դուստրը, սիրելի ուսանողները: 1967 թ.-ին լույս տեսավ «Կյանքիս հուշերից» գիրքը: Գրքում ոչինչ չկա 1937 թվականի ձերբակալության մասին:

Տարիներ անց Աճառյանն ընկերական խմբում պատմել է, որ քննիչը Աճառյանին ստիպել է ապացուցել, որ իր կինը՝ Արյուսակը, եղել է ոչ թե լրտես, այլ եղել է հենց իր կինը: Աճառյանը բերել է բոլոր հնարավոր ապացույցները, սակայն քննիչը դրանք ոչ հավաստի է համարել: Այդ ժամանակ Աճառյանը հուսահատված բացականչել է. «Եթե իմ կինը չէր, ու՞մ կինն էր»:

***
18 լեզվով ազատ խոսող, «Լիակատար քերականություն  հայոց լեզվի՝ համեմատած 562 լեզուների», Արմատական բառարանի հեղինակը, ըստ ժամանակակիցների վկայության, չափազանց սրամիտ ու կատակասեր էր:

***
«Կյանքիս հուշերից» ինքնակենսագրության մեջ Աճառյանն ինքն էլ, հիշելով Կոմիտասի հետ Էջմիածնում անցկացրած տարիները, պատմում է, թե երկուսով որքան սիրում էին կատակել, բեմադրել Պարոնյանի գործերից զվարճալի կտորները:

***
Յուրաքանչյուր նոր բառ Աճառյանի հետաքրքրության տիրույթում էր: Հակոբ Ոսկերչունին 1930 թվականին պատմել է, որ Աճառյանը փողոցով անցնելու ժամանակ տեսնում է, որ երկու գյուղացի կռվում են: Մեկը, բազմաթիվ հայհոյանքների մեջ գործածում է մի անծանոթ բարբառային բառ: Աճառյանն իսկույն մեջ է մտնում.
-Խնդրեմ այդ հայհոյանքը մի անգամ էլ կրկնեցեք։

Աճառյանի ձեռագիրը։ Լուսանկարը՝ «Անեկդոտներ իմ մասին» գրքից՝

Շարունակելի

Մեր բարբառները։ Ներկայացնում է Սամվել Մանուկյանը։

Բառեր Մարտունի քաղաքի բարբառով՝
առավոտ-լուսուն
առավոտյան-սաբախտան
կամաց-հուշիկ
հաց-խաց
հա-խա
հիմա-մկա
ինչու-հօրի
մեծ-ջոջ
նստած-նստուկ
կապած-կապուկ
ոնց ես-իմալ էս
ուր էս գնում-դորա կերթաս

Բառեր Արտաշատի բարբառով՝
գնում եմ-եթաս եմ
գալիս եմ-իկաս եմ
առու-հառու
գիշեր-քշեր
հաց-խաց
գլուխ-գլոխ
եկա-գալում եմ
գրպան-ջոբ
գուր-ճուր
նայել-շկամ
տղա-գյադա
կաթսա-ղազան
հարվածել-զարգել
հանել-խանել
դանակ-տանակ
համբուրել-պաքել

Ժամանակը հոսում է։ Տեքստը թվայնացրել և առաջարկում է կարդալ Անի Կարապետյանը։

«Երգը հոսում է», «Ծիծաղը վարակում է», «Տարիներն աննկատ ահում են»… Սրանք առաջին իսկ հայացքից հասկանալի սովորական, նույնիսկ ուշադրություն չգրավող փոխաբերություններ են: «Ժամանակը հոսում է» պատկերավոր արտահայտությունն էլ նույնպիսի բնական, «առօրեական» մի փոխաբերություն կարող էինք համարել բոլորս էլ, եթե նրա հիմքում հետաքրքրական մի պատմություն ընկած չլիներ: Դեռևս հին հույները ժամանակը չափում էին… ջրային ժամացույցներով: Նրանցից էլ առաջ մ. թ. ա. 26-րդ դարում, նման ժամացույցներ ունեին չինացիները: Դրանք ջրամբարների վրա ամրացված սարքեր էին, որոնք ժամանակի ընթացքն արձագանքում էին ջրի հոսքով: Հին հույն փիլիսոփա Պլատոնը (մ. թ. ա. 497-347) ջրային ժամացույցի այնպիսի մեխանիզմ էր ստեղծել, որ գոյություն ունեցող օդի շերտը ջրի ճնշման տակ որոշակի ժամի սվոցով դուրս էր գալիս և դրանով դառնում էր «զարթուցիչ», որ նրա աշակերտների ակադեմիա` առավոտյան պարապունքների հրավիրեր: Ջրային ժամացույցները հին հույները կոչում էին կլեպսյո`ւդրա=կլեպսի´դրա ( կլեպս « գողացված» + հյո´ւդոր կամ հի´դոր « ջուր »): Ի դեպ հուն. այս հի´դոր-ը հիդրո-ձևով հայտնի է բոլորիդ. բարդություններում հանդիպում է «ջրի, ջրային» իմաստով ( օրինակ` հիդրոհանգույց):
Եվրոպական լեզուները կամ ուղղակի հուն. կլեպսի´դրա բառն են վերցրել գործածել, կամ էլ կազմել են նրա հոմանիշը: Անգլիացիները, օրինակ, ասում են clepsydra [քլեփսիդրա]=clepsydrae [քլեփսիդրիի], կամ էլ water clock [ուո´թըը քլոք «ջրային ժամացույց»: Այսպես ուրեմն. ջրային ժամացույցի միջով ինչքան որ ջուր էր ամբարից «գողացվում»-հոսում, այնքան էլ ժամանակ էր անցած լինում: Եվ այդ է պատճառը, որ մարդկանց երևակայության մեջ նորին մեծություն ժամանակը պատկերանում էր ջրի կերպարանքով: Եվ դա է հենց, որ ծնունդ է տվել «Ժամանակը հոսում է» փոխաբերությունը: Բայց մի՞թե միայն դրան: Այն հեռավոր պատկերացման անգիտակցական վերհուշը չէ՞ արդյոք «Ժամանակն սպառվեց» արտահայտությունը ևս: Իսկ երբ Պարույր Սևա՞կն է ասում` «Շա՜տ ջուր է հոսել-անցել են արդեն տարիներ քանի» («Հիմա ողջն ասես մի հեքիաթ լինի…»): Գևորգ Էմի՞նը` «Ինչքա՜ն ջրեր են հոսել այդ օրից…» («Յոթ երգ Հայաստանի մասին»): Վահրամ Մավյա՞նը`«Վերջին անգամ զինք տեսած էի ասկե տասնամյակ մը առաջ: Շատ ջուրեր անցած էին օրերուն վրայեն»(«Եղբայր Հրայր»):
Մի բանից հետո շատ ջրեր են հոսել դարձվածքը, որ ունեն բազմաթիվ լեզուներ, պարզապես նշանակում է «շատ ժամանակ է անցել»:

Աղբյուրը՝ Պետրոս Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *