Լեզվաբանական ամսագիր #17

Բովանդակությունը՝

  • Մայիս ամսանվան  մասին
  • Գիտե՞ք որ
  • Հարցեր, առաջադրանքներ, խաղեր։ Առաջարկում են սովորողները։
  • Բառերի ու արտահայտությունների հետքերով
  • Մեր բարբառները։
  • Միքայել Հովհաննիսյանն Արևմուտքից առաջարկում է․․․

Մայիս ամսանվան  մասին տեսանյութը ներկայացնում են Մալենա Սահակյանը և Անահիտ Տիգրանյանը։

Գիտե՞ք որ
Ներկայացնում են Գագիկ Ղազարյանը, Մարկ Ավագյանը։

  • Ամենաշատ էջերով գիրքը 17-րդ դարի չինական հանրագիտարանն է`853450 էջ։
  • Ամենահամառոտ գիրքն ունի ընդամենը 2 էջ, և բովանդակությունը արտահայտվում է երկու բառով` «Պատերա՞զմ, Ոչ»։ Գիրքը լույս է տեսել 1965 թվականին Հարավսլավիայում։
  • Եվրոպական լեզուների ամենակարճ այբուբենն ունեն ֆիլիպինները՝ 21 տառ։
  • Աշխարհի ամենաերկար այբուբենը ունեն Կովկասում՝ 71 տառ։

Հարցեր, առաջադրանքներ, խաղեր։ Առաջարկում են սովորողները։

Առաջարկում է Էրիկ Ջհանգիրյանը։

  • Ծառ բառից մեկ տառ փոխելով՝ ստացիր նոր բառեր։
  • Երկիր և գունդ բառերի մեջ ի՞նչ տառ պետք է ավելացնել, որ այդ բառը լինի բարդ բառ։
  • Գրիր երեք բառ, որոնց մեջ չի լսվում հ տառը, բայց գրվում է։
  • Գրիր գույն, տերև, մահճակալ, մազ բառերի հոմանիշները։
  • Գրիր մեծ, լայն, սև, քաղցր, գեղեցիկ, լավ բառերի հականիշները։

Առաջարկում է Արսեն Հյուսնյանը։

  • Քեզ ծանոթ բարբառով դու էլ ընտանիքիդ անդամների օգնությամբ կազմիր բառարան

Ջավախքի բարբառը․

նարդիվան-աստիճան, չամուռ-ցեխ, ղառղառ-ագռավ, պուզ-սառույց, ծիքո-ճուտիկ, լախանա-կաղամբ, խորոզ-աքլոր, արանք-ճեղք, ղաղալոզ-եղևնու կոն, թոն-անձրև

  • Եթե գիտես լեզվական  խաղեր, նկարագրիր, առաջարկիր, որ մենք էլ խաղանք

Իմ խաղերը

1․Մեկը մի հատ բառ է ասում, բայց  հակառակը կարդալով, մյուսը պիտի կռահի, օրինակ՝ ջուր պետք է ասել՝ րուջ, մյուսը գուշակում է,  կարելի է մատերով օգնել։

2․ Մեկն ասում է բառ, օրինակ՝  կարկանդակ, մյուսը պետք է ասի նոր բառ կարկանդակի ամենավերջին հնչյունով, օրինակ՝ կարկանդակ-կարի մեքենա-արև-վարունգ․․․

4-րդ դասարանցի Ջոն Պողոսյանը խաղում է բառքամոցի, փորձեք խաղալ և կազմել ավելի շատ բառեր։

Բառերի ու արտահայտությունների հետքերով։ Առաջարկում է կարդալ Իվետա Ավետիսյանը։

Անբաժան մարմիններ

1811-ին Սիամում (Թաիլանդ) ծնվեցին աշխարհին (գոնե գիտությանը) մինչև այդ անհայտ արատով երկվորյակներ, որոնք մարմնով իրար կպած էին։ Ֆիզիկական, բոլորովին նույնատիպ արատը նրանց դարձրել էր անբաժանելի: Մասնագետները, թերթերը սենսացիոն վերնագրով ու նկարներով գրեցին այդ չտեսնված — չլսված երևույթի մասին: Եվ հիվանդությունը տեղի անունով էլ կոչեցին սիամի երկվորյակները: Սակայն դրանով հարցը չփակվեց. բժշկական արտահայտությունը դարձավ նաև զանազան համեմատությունների, փոխաբերությունների հիմք ու եզր: Երբ հարկ է լինում նշել երկու արարածների հար և նմանությունը, իսկույն բանաձևում են. «կարծես սիամի երկվորյակները լինեն»:

Աղբյուրը՝ Պետրոս Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Մեր բարբառները։ Հայկ Հովհաննիսյանը կազմել է բառարան Արցախի բարբառով։

այ տղա-ադա
ամառ-ամեռնը
ականջ-անջուկ
բժիշկ-դոխտուր
բոլորը-լոխ
բարձր-երե
գոտի-թոխկա
գլուխ-գլոխ
դարպաս-դըրբըզա
դեղծ-շավթալ
դուրս-չոլ
երեք-իրեք
սուտ-սոտ

Միքայել Հովհաննիսյանն Արևմուտքից առաջարկում է։ Հարցերին պատասխանելու համար անցնել հղումով։ Ուսուցչուհի՝ Արմինե Աբրահամյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *