Լեզվաբանական ամսագիր #18

Բովանդակությունը

  • Բառերի ու արտահայտությունների հետքերով
  • Խաղեր։ Խաղում ենք և առաջարկում ենք խաղալ
  • Առաջադրանքներ։ Առաջարկում են սովորողները
  • Մեր լեզվաբանները։ Հումորային պատմություն Հրաչյա Աճառյանի կյանքից
  • Ֆլեշմոբյան ընթերցում

Բառերի ու արտահայտությունների հետքերով։ Հունիս ամսանվան մասին, նյութը թվայնացրեց Անի Կարապետյանը։

Գրաբարում գրվում և նախապես արտասանվում էր յունիս: Այս Յ-ի գրության և արտասանության հաշվառումը, ի միջի այլոց, կարևոր է ոչ միայն հունիս-ի, այլև հունվար-ի (յունուար), հուլիս-ի (յուլիս) ստուգաբանությունը ճիշտ հասկանալու համար: Հունիս ամսանունը կապվել է լատ. Junius [յունիուս] ածականի հետ, որ նշանակում է «Յունոնայի»: Հռոմեացիներն իրենց 6-րդ ամսին ասում էին Junius mensis [մենսիս], կամ կարճ Junius: Անգլ. June [ջյուուն], ֆր. Juin [ ժյուեն],գերմ. Juni [յունի], ռուս. Июнь: Բայց ո՞վ է այդ Յունոնան:

Նախ ասեմ, որ Յունոնա ձևը բուն լատ. չէ, այլ եվրոպ. լեզուներում հետնաբար է ստեղծվել: Հռոմեական աստվածուհին կոչվել է Juno [ յունո], սրա սեռ. ձևի (Junonis [յունոնիս]) հիմքից էլ կազմվել է Յունոնա անունը: Սա խոշոր դեմք էր հռոմեական դիցաբանության և առասպելության մեջ. նա Սատուռնի և Հռեայի դուստրն էր, Յուպիտերի քույրը և միաժամանակ…կինը (ի միջի այլոց, նրա մայրն էլ միաժամանակ հորաքույրն էր. հնադարյան առասպելներում այսպիսի «խայտառակ ամուսնություններ» լինում էին): Ծնունդով այդքան ազնվական` ինքն էլ պակաս մեծությունների կյանք չի շնորհել. էլ Մարսին, էլ Վուլկանին(=Հրաբուխ)…Դրա համար աստվածների մայր Յունոնայի անունը գրականության մեջ հաճախ հիշվել է «թագուհի» մակդիրով: Յունոնան եղել է ամուսնությունների պահպանիչը և հովանավորը` ծննդականների: Այս վերջին պատճառով նա «վաստակել է» մի այլ մակդիր` «ծննդաբերող»:

Աղբյուրը՝ Պ․ Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Մերի Ներսիսյանը, Ալլա Առաքելյանը, Անի Կարապետյանը խաղում են և առաջարկում են խաղալ։

Առաջադրանքներ՝ առաջարկում է Մանե Օհանջանյանը։ Ուսուցչուհի՝ Նաիրա Նիկողոսյան

Գտիր բաց թողնված տառերը

Ընձու—տի արու առանձնյակների բարձրությունը հասնում է 5,5 մետրի, իսկ քաշը՝ 900 կգ։ Էգ առանձնյակները, որպես կանոն, ավելի փոքր են ու ավելի քիչ են կշռում։ Ընձուղտների պարանոցը շատ երկար է, չնայած որ ընձուղտները ինչպես համարյա բոլոր կաթնասունները ունեն 7 պարանոցային ողեր։ Բարձր հասակը ճնշում է ա—յան շրջանառության համակար—ը, հատկապես գլխուղեղի արյան մատակարարումը, ինչի պատճառով էլ ընձուղտների սիրտը շատ ուժե— է։ Այն կշռում է 12 կգ, րոպեում մղում 60 լ արյուն և ստեղծում ճնշում, որը երե— անգամ բարձր է քան մարդու մոտ։

Գտիր բառերի հականիշները
Վառած  —
Ցուրտ —
Մուգ —
Քաղցր —
Փափուկ —
Գիշեր —
Արև —

Մեր լեզվաբանները։ Հումորային պատմություն Հրաչյա Աճառյանի կյանքից

Մի անգամ Աճառյանի դասախոսությունն ընդհատվում է, գալիս, ասում են` մի ռուս պրոֆեսոր հյուր է եկել և ուզում է Աճառյանին հանդիպել։ Աճառյանը մի ուրիշին է հանձնարարում դասը շարունակել, իսկ ինքը գնում է ռուս բանասերին հանդիպելու։  5 րոպե հետո վերադառնում է լսարան։ Ուսանողները զարմանում են, որ հանդիպումն այդքան կարճ է տևել,  և հարցնում են պատճառը։ Աճառյանն էլ պատասխանում է. «Գնացի և սկսեցի  հյուրի հետ խոսել ֆրանսերեն, բայց ռուսը չկարողացավ այդ լեզվով հաղորդակցվել։ Անցա գերմաներենին, դարձյալ չկարողացավ։ Անցա անգլերենի՝  նույնը։ Մտածեցի՝ ռուսը թերևս արևելյան լեզուներ է ուսումնասիրում. խոսեցի  թուրքերեն, բայց պատասխան չստացա,  խոսեցի արաբերեն, կրկին՝  նույնը, պարսկերեն… ապարդյուն»։

Մի խոսքով՝  ինչ օտար լեզվով, բացի ռուսերենից, խոսել է, ռուսը չի հասկացել  և խնդրել է, որ իր հետ ռուսերեն խոսեն։ Աճառյանն էլ ասել է. «Է՜, մեր հովի՛վն էլ հայերեն գիտի»: Եվ հյուրին թողել ու հեռացել է՝ զրույցը չշարունակելով։

«Հազարան հավք»։ Կարդում է Արեն Աբրահամյանը։

Էջի նկարը՝ Ջոն Պողոսյանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *