Լեզվաբանական ամսագիր #19

Բովանդակությունը

  • Պահմտոցի խաղի ու բառի մասին
  • Նորիկ Գաբրիելյանի էջը ամսագրում
  • Մեր բարբառները
  • Եկեք խոսենք հայերեն
  • Խաղ-առաջադրանք
  • Բառերի ու արտահայտությունների հետքերով

Ալլա Առաքելյանը, Անի Կարապետյանը պահմտոցի խաղի ու բառի մասին։

Մեր բարբառները, Եկեք խոսենք հայերեն, խաղ-առաջադրանք ներկայացնում է Նորիկ Գաբրիելյանը։ Ուսուցչուհի՝ Նաիրա Նիկողոսյան

Մեր բարբառները։ Նորիկ Գաբրիելյանը կազմել է բառարան Արցախի բարբառով։

Ամալ ա կյամ-ստացվում է
ամալ չի կյամ-չի ստացվում
ամեռնը-ամառ
ամի-հորեղբայր
անախաթու/ալախաթու-խխունջ
անգլամազ-անխելք
անջուկ-ականջ
աքա-հորաքույր
բաբաթ-նորմալ, լավ
բոթուլ-շիշ
բեջիթ անել-շտապել
բռի-կոպիտ

Եկեք խոսենք հայերեն

Սումկա-պայուսակ
Կուրտկա-բաճկոն
Կռիշկա-կափարիչ
զարյադշնիկ-լիցքավորիչ
կրավաթ-մահճակալ
պաստա-մածուկ
կոմպ-համակարգիչ
զանավեսկա-վարագույր
մայկա-շապիկ
շալվար-տաբատ

Առաջին սյունակի յուրաքանչյուր բառ միացրեք երկրորդ սյունակի այն բառին, որին առնչվում է։

խորան խաղավայր
 
 դասարանեկեղեցի 
 ննջարանգրադարան 
 սահնակդպրոց 
 գիրքպահարան 
 գազօջախմահճակալ 
 հագուստերկինք 
 աստղխոհանոց

Բառերի ու արտահայտությունների հետքերով։ Նյութը թվայնացրել է Արեն Աբրահամյանը։

Ո՞վ է կապել կանացի գոտին

Հայերեն բառապաշարի այսպես կոչված «միջազգային շերտի» մեջ է մտնում լայնորեն գործածվող զոնա բառը, որը ոչ վաղուց փոխ ենք առել եվրոպական լեզուներից ռուսերենի միջոցով: Այն նշանակում է «գոտի» (փոխաբերաբար) և օգտագործվում է մի երկրի կամ երկրագնդի տարածքային, կլիմայական ու նման այլ կարգի բաժանումների համար: Ըստ այդմ՝ ունենք երկրաբանական զոնա (պատճենմամբ՝ գոտի) կլիմայական զոնա, արգելված զոնա, համաճարակների տարածման զոնա, սահմանամերձ զոնա (գոտի)… Բառիս կիրառությունն այնքան է տարածվել, որ մտել է նաև մարզական խաղերի ոլորտը. զոնա կոչվում է, օրինակ, վոլեյբոլ խաղացող թիմերի որոշակի կարգը, խաղացողների դասավորությունը մրցման ժամանակ, որի խախտման համար տույժը նույնպես անվանում են զոնա: Ավելի հաճախ, սակայն, գործ ենք ածում այդ բառից կազմված եվրոպական ածականը՝ զոնալ, և կիսաեվրոպականը՝ միջզոնալ. (զոնալ բաժանումներ, պաշտպանություն` բասկետբոլի կամ ֆուտբոլի մեջ, միջզոնալ մրցումներ և այլն):
Այո՛, բառն իր իմաստներով ու կիրառություններով շատ է հեռացել լատիներենից, ուր այն, առաջին հերթին, նշանակել է «կանացի գոտի» (իր հերթին լատիներենը բառը փոխ է առել հին հունարենից․ զո՛նե, դորիական բարբառով՝ զո՛նա «կնոջ մեջքի գոտի»)։ Այդ գոտին նախ, փոխաբերաբար, կապել են Երկրագունդ գեղեցկուհու մեջքին, այսինքն՝ բառը երկրորդաբար նշանակել է «հասարակած», հետո նոր անցել է այն իմաստներին ու նրբիմաստներին, որոնք թվարկվեցին վերևում։

Պետրոս Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *