Լեզվաբանական ամսագիր #20

Անդրադարձ օգոստոսյան ֆլեշմոբին

  • Առաջարկում են սովորողները
  • Սովորողները ստուգաբանում են այն վայրերի անվանումները, որտեղ եղել են ամռան ընթացքում

Օգոստոսյան ֆլեշմոբի  առաջադրանքներից էին՝
1․ «Սան» բառին մեկ հնչյուն ավելացնելով ստացվում է «քսան»։ Գրի՛ր նմանատիպ այլ օրինակներ։

2․«Դանակ» բառից մի քանի քայլով կարող ենք ստանալ «վարազ» բառը՝ ամեն անգամ նախորդ բառի մեջ փոխելով մի տառ, օրինակ՝ դանակ-դարակ-վարակ-վարազ։ Ինքդ մտածիր նմանօրինակ առաջադրանք։

Սովորողներն արձագանքում են՝

1․Ակ-բակ, տառ-վտառ, կար-տկար, շատ-փշատ, գետ-տգետ, ակր-սակր տակ-կտակ, սուր-մսուր, ութ-թութ, արև-բարև, կար-նկար, շուն-աշուն, ող-փող, զատ-ազատ, արագ֊կարագ, որ֊որդ, ձոր, փոր, որձ, որս, նոր, աղ֊աղա, աղտ,թաղ, շաղ, բաղ, աղի, արտ֊մարտ, քարտ, իր – գիր, անձ – տանձ, աջ – քաջ, մուր – ամուր, թուր-թուրմ, ում-կում, լոր-կլոր, ծուխ-ածուխ, իրան-ծիրան նուշ-անուշ, լուր-բլուր։

2. «Տուն» բառից ստացիր «կոն» բառը
 «տառ»-ից՝ «բակ»
«սարդ»-ից՝ «վարկ»
«ծառ»-ից՝«բուռ»
«կով»-ից՝ «հավ»
«տառ»-ից՝«բեռ»
«սուր»-ից՝ «հեր»
«հաց»-ից՝ «կաթ»
«տուն»-ից՝ «բակ»
«ջուր»-ից՝ «մութ»
«վար»-ից՝ «վեհ»
 «փող»-ից՝ «լոր»
«նուռ»-ից՝ «բութ»
«կով»-ից՝ «հող»
«ճաշ»-ից՝ «խակ»
«պար»-ից՝ «սուր»
«ծով»-ից՝ «ծառ»
«բերք»-ից՝ «վարք»
«նուշ»-ից՝ «շիշ»
«սարդ»-ից՝ «բարձ»
«ծառ»-ից՝ «բեռ»
«մուգ»-ից՝ «մեկ»
«բոց»-ից՝ «բալ»
«վարս»-ից՝ «հարկ»։

Ըստ ֆլեշմոբյան վերջին առաջադրանքի՝ սովորողները ստուգաբանում են այն վայրերի անվանումները, որտեղ եղել են ամռան ընթացքում:

Ես գտնվում եմ Գյումրիում՝ Հայաստանի հայրաքաղաքում, և իմ ամառը անցկացնում եմ այստեղ։ Գյումրին ունեցել է շատ անուններ օրինակ՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական և այժմ կոչվում է Գյումրի։ Արդեն XIX դարի սկզբին Կումայրի գյուղի փոխարեն հիշատակվում է Գյումրին, որը ռուսական իշխան Ցիցիանովի առաջին Երևանյան արշավանքի ժամանակ՝ 1804թ. հունիսի 10-ին, գրավվել էր գեներալ Տուչկովի կողմից: Հայկական աղբյուրներում Գյումրին հիշատակվում է Գիւմրի, իսկ ռուսական աղբյուրներում Գումրի ձևերով: Քաղաքի նոր՝ Գյումրի անվան առաջացումն ու նշանակությունը մի շարք հակասական, երբեմն նաև անհավանական դատողությունների առիթ է տվել: Հովհաննես Խոջայանցի կարծիքով. «Գիւմրի բառը կրճատված է: Իրականում այն նշանակում է «Գումարի», որովհետև սա եղել է զօրաց գումարման տեղը Գագիկ արքայի ժամանակներում:

Անահիտ Տիգրանյան

Ես ամռան ընթացքում գնացել եմ Ստեփանավան մայրիկիս, հայրիկիս և մեր բարեկամների հետ։ Այնտեղ շատ գեղեցիկ բնություն էր։Մենք այնտեղից գնացել ենք Սանահին, Հաղպատ, Դենդրոպարկ, Լոռու բերդ, Մենձ էր, Վանաձոր, Ջրաշուշանների լիճ և Զառնի Պառնի։ Հիմա գիտեմ հետաքրքիր տեղեկություններ Ջրաշուշանների լճի և Զառնի Պառնիի մասին։ «Ջրաշուշանների լիճ» անվանումը առաջացել է նրանից, որ Հայաստանի միակ ջրամբարն է, որտեղ աճում են գեղեցիկ ջրաշուշաններ։
Զառնի Պառնի քարանձավներում թաքնվել են մարդիկ պատերազմի ժամանակ։ Գիտեմ, որ Զառնիում թաքնվել են աղքատները, իսկ Պառնիում՝ հարուստները։ «Զառնի» անվանումը առաջացել է Զարեհ թագավորի անունից, իսկ Պառնին՝ պարոններ (հարուստներ) բառից։

Մանե Սարգսյան

Դիլիջանը նախկինում մտել է Ելիզավետապոլի նահանգի Ղազախի գավառի մեջ և տարբեր ժամանակներում ունեցել է Դելիժան, Դելիջան, Դիլի, Դիլիջան Հին, Փոքր Տիլի, Տիլիճան անվանումները: Քաղաքային բնակավայր է դարձել 1938 թ-ին: Դիլիջան անվանումը համեմատաբար նոր ժամանակներում է հիշատակվում, թեպետ անհնար է նրա ծագումը վերջնականապես պարզաբանել: Ոմանք նրա ծագումը կապում են ադրբեջաներեն «դելի-խենթ» և «ջան-հոգի, սիրտ» բառերի հետ, իսկ ոմանք էլ կապում են Դիլիջան կոչվող իշխանի անվան հետ: Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Դիլի ջանը» նշանակում է «քաղցր լեզու»:
Մեկ այլ տարբերակի համաձայն քաղաքի անվանումը կապում են Դիլի անունով մի մարդու հետ, որին գայլերը հոշոտել են անտառում, և նրան որոնող հարազատները երկար ժամանակ ձայնարկել են «Դիլի ջան»։

                                                                                              Ռուսլան Հովսեթյան

Դիլիջանի տարածքը հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մեջ։ Ենթադրվում է, որ այն պատմական Հովքն է, որը Արշակունիների ամառանոցն ու որսատեղին էր: Ասում են՝ տարիներ առաջ Դիլիջանի խիտ անտառներում ապրել է մի հովիվ, որը սիրահարվել է իշխանավորի դստերը: Իշխանը իմանալով այս մասին` հրամայել է Դիլիջանի խիտ անտառներում այնպես կորցնել հովվին, որ այլևս ոչ ոք չգտնի: Իսկ հովվի մայրը օր ու գիշեր դառնացած փնտրել է որդուն՝ «Դի-լի՜, ջան… Դի-լի՜, Դի-լի՜ ջան» կանչելով: Ըստ մեկ այլ վարկածի՝ «դիլի ջան» նշանակում է «քաղցր լեզու», և տեղացիների անուշ բարբառի պատճառով տեղանքին տվել են Դիլիջան անվանումը:

Արեն Աբրահամյան

Ես ամռանը եղել եմ Սևանա լճում։ Երբ վանեցիները գաղթել և վերաբնակվել են Սևանի ափերին, տեղի ցուրտ ու դաժան ձմեռը նրանց հիշեցրել է իրենց երկրի մեղմ ու տաք կլիման և դառնորեն կանչել են. «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»: Այդպես էլ լճի անունը մնում է Սևան:

Արսեն Գրիգորյան

2 thoughts on “Լեզվաբանական ամսագիր #20

  1. Ես այս ամառվա ընթացքում եղել եմ Լոռիում և ճամբարում։
    «Լոռի» անվանումն առաջին անգամ հիշատակվում է 11-րդ դարում և կարող է փոխկապակցված լինել լոր թռչնի անվան հետ։ Այդ տարում Հայաստանի հյուսիսում կառավարած Դավիթ Անհողին Կյուրիկյան արքան Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում հիմնադրում է Լոռի կամ Լոռե բերդը, որը 1065 թվականին դառնում է Անի Բագրատունյացի թագավորությունից անկախացած Տաշիր-Ձորագետի թագավորության քաղաքամայր-ոստանը։ Բերդի անունով թագավորությունը երբեմն անվանվում է նաև Լոռու թագավորություն։
    Հետագայում, «Լոռի» անվանումը տարածվում է ամբողջ Տաշիրի գավառի վրա։ Այսպես են անվանակոչվում պատմական Հայաստանի Գուգարք նահանգի ահմաններում գտնվող մի շարք աշխարհագրական օբյեկտներ, այդ թվում՝ Լոռիգետն ու Լոռվա սարահարթը։

    «Լոռի» անունով գյուղեր հայտնի են նաև Արևմտյան Հայաստանի Կարսի մարզի Արդահան և Տրապիզոնի վիլայեթի Գյումուշխանեի գավառում։
    Այս ամառ ես շատ հաճելի ժամանակ անցկացրեցի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *