Լեզվաբանական ամսագիր # 22

Բովանդակություն

  • Բառերի ու արտահայտությունների հետքերով
  • Հարդը կարո՞ղ է դեղ լինել
  • Սեփակա՞ն, թե՞ իշխանական
  • Մեր դասընկերների անունների ստուգաբանությունը
  • Գլուխկոտրուկ են առաջարկում Էրիկ Ջհանգիրյանը և Արեն Աբրահամյանը
  • Հարցեր, առաջադրանքներ Լուիզա Գևորգյանից

Բառերի ու արտահայտությունների հետքերով
Հարդը կարո՞ղ է դեղ լինել

Հին հռոմեացիներն այսպիսի մի ասացվածք ունեին.«Մահվան ուժի դեմ պարտեզներում դեղ չկա»: Այն վերլուծելիս մեր առաջ հառնում է նյութական մշակույթի զարգացման այն շրջանը, երբ մարդկանց համար որպես դեղ ծառայում էր անմիջապես խոտը: Ահա թե ինչու մահվան դեմ դեղ փնտրում էին… պարտեզներում: Եվ ահա թե ինչու մեր դեղը շատ վաղ ժամանակներից նշանակել է և՛ «խոտ», և՛ «դեղ», և՛ «թույն»: Գրաբարն ուներ դեղ մահու, որ նշանակում էր «մահվան դեղ՝ թույն»: Այդպես նաև բալասան-ը: Եվ ոչ միայն հայերենում: Խնդրեմ, համեմատեցեք. ռուսերեն трава «խոտ»—отравить Թունավորել, դեղել», зелье «բույս» և «թունատու բույս», հունարեն վոտա՛նե «խոտ» (սրան է հանգում ботаника-ն «բուսաբանություն»). և վո ՛ տանոն «դեղաբույս, բուժախոտ»…. Ուստի բոլորովին էլ զարմանալի չէ, երբ հայերեն (պարսկերենից փոխառյալ) դարմանը բառը նշանակում է ոչ միայն «ծղոտ, չորացած խոտ», «հարդ», այլև….«դեղ», նույնիսկ «ճար»: Ուրեմն այս դարման բառը «Հարդը Կարո՞ղ է դեղ լինել» հարցին, ստուգաբանորեն եթե վերցնենք, պատասխանում է՝ այո՛: Ի դեպ, ճիշտ նույնպիսի իմաստային ճյուղավորումներ ունի հին հունարեն ֆա՛րմակոն բառը, որ այս բառից են фармацевт «դեղագործ» фармацевтика «դեղագործություն»…

Նյութը թվայնացրեց Իվետա Ավետիսյանը
Աղբյուրը՝ Պետրոս Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Սեփական, թե իշխանական

Խոսքը սեփական բառի առաջացման մասին է: Ունեցել ենք (և ունենք) մի բառ՝ սեպուհ, որը նշանակում է «իշխան». «Խորհրդի հավաքվեցին սեպուհները՝ Վարազդատ սեպուհը և մյուսները» (Դերենիկ Դեմիրճյան, «Վարդանանք»): Սրանից -ական ածականակերտ ածանցի օգնությամբ կազմվել է սեպհական ածականը. Հնում բառը հենց այսպես էլ գրվելիս է եղել. հիմա էլ արևմտահայերենում այս գրությունը պահպանվում է:

Փաստորեն նշանակում է «իշխանական»: Հետագայում է որ Պ-ն հաջորդող Հ-ի հետ միացել դարձել է Փ, ու բառի իմաստի հետ փոխվել է և հնչյունական կողմը սեփական: Այժմ ո՞ւմ մտքով կանցնի, որ երբ ասում է սեփական տուն, իրականում ասում է իշխանական տուն: Ավելացնեմ, որ սեպուհ ժամանակին միայն «իշխան» չի նշանակել, այլև «գլխավոր, առաջնակարգ, կարևորագույն»: Արևմտահայը կասի՝ «Ասիկա է մեր սեպուհ նպատակը»:

Նյութը թվայնացրեց Մանե Սարգսյանը
Աղբյուրը՝ Պետրոս Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Մեր դասընկերների անունների ստուգաբանությունը

Սուսաննա -Սուսաննա անունը եբրայերեն լեզվից թարգմանաբար նշանակում է «Սարոնսկի ձորերի շուշան»։ Շատ տարածված է ամբողջ աշխարհում, բայց յուրաքանչյուր երկրում հնչում է տարբեր, բայց նույն իմաստն ունի:

Նարե -Նարե պարսկերենից թարգմանաբար նշանակում է «լուսավոր»:

Սառա -Սառա հունական անուն է, Հունական տառադարձությունից, բուն նշանակում է «իշխանուհի» և ծագում է «իշխել, թագավորել» արմատից:

Մհեր -Մհերը պարսկերեն Միհր աստծու անունից է, որը նշանակում է «արեգակ»:

Մարինե -Մարինե անունը Լատիներեն անուն է, նշանակում է «ծովի դուստր»»

Կարինա -Վերջին ժամանակներս ընդունվեց իբրև անկախ անուն «Կարին» քաղաքի անվան պատահական նմանությունից:

Վահան -Վահանը անունը Վահագն անվան կրճատ տարբերակն է կամ հայկական վահան բառից:

Էրիկ -Էրիկ անունը հայտնի է հին ժամանակներից և ունի սկանդինավյան արմատներ: Գերմաներենից թարգմանվում է որպես «ազնիվ առաջնորդ»:

Աշխատանքը կատարեցինք Ալիսա Արշակյանը, Իվետա Ավետիսյանը, Մանե Սարգսյանը, Սառա Կարապետյանը
Աղբյուրը՝ Հրաչյա Աճառյան «Անձնանունների բառարան»

Գլուխկոտրուկ են առաջարակում Էրիկ Ջհանգիրյանը և Արեն Աբրահամյանը։

Առաջադրանքներ է առաջարկում Լուիզա Գևորգյանը, ուսուցչուհի՝ Նառա Նիկողոսյան։

Պատմվածքում նախադասությունները խառնվել են։ Փորձիր դրանք դասավորել․

Անին արթնացավ և տեսավ,որ նա տանն է։ Մի օր Անի անունով մի աղջիկ դուրս եկավ զբոսնելու։ Նա գնում էր, գնում և միամիտ հայտնվեց անտառում։- Անի, Անի, վեր կաց, — ասաց մայրիկը։ Անին զարմացած նայում Էր իր շուրջը։ Նա երբեք չէր եղել անտառում ։ Անին գնաց-գնաց տեսավ մի հատ մեծ դուռ , նա մտավ այդ դռնով և այնտեղ տեսավ երկու բան՝ շատ մեծ աղբի տոպրակ և մաքուր շրջապատ։

Գտիր հետևյալ բառերի հոմանիշները.

արտասովոր-

բերրի-

աչալուրջ-

ողջունել

վեհանձն-

Դասավորիր բառերն ըստ այբբենական կարգի.

ա) աթոռ, սեղան, համակարգիչ, նկար, պահարան, հեռուստացույց

բ) վարդ, վեհանձն, վրան, վիրաբույժ, վերելակ,վիշապ

գ) երգ, եղնիկ, երամ, երկնագույն, երկար, եղևնի, երազ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *