Լեզվաբանական ամսագիր # 23

  • Հնչյուն և տառ
  • Բառերի և արտահայտությունների հետքերով
  • Առաջադրանքներ սովորողից
  • Ճիշտ-սխալ
  • Անդրադարձ ֆլեշմոբին․ շուտասելուկներ

Հնչյուն և տառ։ Խաղա Էրիկ Ջհանգիրյանի կազմած խաղը հնչյունի և տառի վերաբերյալ։ Խաղալու համար անցիր հղումով։

Բառերի և արտահայտությունների հետքերով
Խելքը շուկայում չե՞ն ծախում

Ժողովրդական իմաստուն խոսք է․ խելքը բնատուր է, բավական չափով էլ՝«մարզովի»։
Բայց եթե շուկայում չեն ծախում, ապա գոնե․․․կշռում են։ Չե՞ք հավատում։ Վերցրեք տաղանդ բառը, որի այժմյան իմաստը բոլորիդ է հայտնի։ Բայց այդ բառը մեր նախնիները փոխ են առել հին հունարենից և ժամանակին օգտագործելիս են եղել երկու նշանակությամբ՝ «կշռաչափ» և «ոսկեդրամի չափ»։
Այդ դեռ քիչ է։
Հին հունարեն տա՛լանտոն պարզապես նշանակել է․․․«կշեռք» (ինքն էլ կազմված է տալանտո՛ո բայի հիման վրա, որ նշանակել է «տատանել, ճոճել»․ պատկերացրեք կշռելու մոմենտը): Տա՛լանտոն նաև նշանակել է «կշռաչափ՝ 26,2 կգ»«ոսկեդրամի չափ»․ 1 տաղանդ ոսկին հավասար է եղել 10 արծաթյայի։ «Ուրիշներից ետ չմնալու համար»՝ այդ բառը հույներից վերցրել են և անգլիացիները, որոնց լեզվում, բացի վերևի իմաստներից, բառը նշանակում է նաև «փափագ», ցանկություն, կամք»։ Հին ֆրանսերենում էլ նշանակել է «կշռի չափ», բայց հյուսիսում և հարավում՝ նաև «ցանկություն», իսկ լանգեդակերենում՝ «ուտելու ցանկություն, քաղց»։ Տեսեք, թե ո՛ւր է հասել «կշեռք»-ը։ Եթե կա մեկը, որ դեռ կասկածում է, թե հնում խելքը իրոք «կշռել են», կարող եմ հիշել քանքար բառը, որը ժամանակին նշանակել է առաջին հերթին «կշռաչափ» և «ոսկեդրամի միավոր»։ Խորենացին գրում էր․ «․․․Խոստանայ հինգ հարիւր կին գեղեցիկ եւ հազար քանքար ոսկւոյ, զի օգնեսցէ նոցա…» («Խոստանում է հինգ հարյուր գեղեցիկ կին և հազար քանքար ոսկի, որ օգնի իրենց»

Ոււրեմն, դուրս է գալիս, որ եթե ունենայինք քանքար-ի ցույց տված կշիռը, մեկի մասին «քանքար ունի, քանքար-ավոր է» ասելիս պիտի հասկանայինք, որ նա․․․ 138 լիդր, այսինքն 45 կգ 333 գ խելք ունի։ Իսկ տաղանդավորի խելքը մի քիչ ավելի թեթև է, ընդամենը 26,2 կգ․․․

Նյութը թվայնացրեց Գաբրիելա Թանաշյանը
Աղբյուրը՝ Պետրոս Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Առաջադրանքներ։ Առաջարկում է Հասմիկ Գալստյանը։

  1. Փորձիր   բառերի   տառերն    այնպես   դասավորել,   որ   ստանաք     ճիշտ  բառը։ 

Աղծկի- 
Հռխասոե- 
Գչաուրտփ- 
Կտվա- 
Եվրետ- 

2.Գրիր  ասացվածքի   վերջին  բառը։ 

Ամեն   փայտ   շերեփ   չի   դառնա,   ամեն   սար՝  ․․․ 

3.Գուշակիր    հանելուկը :

Հագնում  է  կանաչ   ու  շքեղ  շորեր
Եվ  զարդարվում  է  հողագունդը   մեր, 
Զարթոնք  է  բերում   սարին  ու  դաշտին՝ 
Զուգում,  պճնում է անտառ  ու  այգի։ 

4.Շարունակիր  ասացվածքը։ 

Աղվեսի  դունչը  խաղողին  չհասավ,   ասաց ․․․

Թումանյանի մասին այս տեքստում կան սխալներ, փորձիր ուղղել։

Հանձինս Թումանյանի` մենք ունենք ազգային մեծ բանաստեղծ: Թումանյանը ստեղծագործել է դեռ դպրոցական տարիներից, երբ առաջին անգամ սիրահարվել է իր դասընկերուհու վրա` գրելով`
-Հոգո՛ւս հատոր,
Սրտի՛ս կտոր,
Դասիս համար,
Դու մի՛ հոգար…
Փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր թողնում դասերը, փախնում իր սիրած վայրերը… Թումանյանի թանգարանը գտնվում է Մոսկովյան փողոցում:Թումանյանի թանգարանում կարելի է նրան տեսնել էլեկտրոնային ձևով` ակնոցները աչքին, գլխարկը` գլխին, ձեռնափայտը` ձեռքին: Բազմիցս անգամ նա գրել է իր մայրիկի, հայրիկի, իր մանկության մասին: Թումանյանն ուներ տաս հատ երեխա, որոնց տարբեր խորհուրդներ էր տալիս: Կարևորում էր տան կարգ ու կանոնը` ասելով, որ մաքրությունը դա առողջության հիմքն է: Չէր սիրում, երբ տեսնում էր սենյակում որևէ ավելնորդ իր: Ազգը հպարտանում են Թումանյանով:

Անդրադարձ ֆլեշմոբին
Մայրենիի հոկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքներից մեկն այսպիսին էր՝ Տրված բառերից առնվազն չորսը գործածելով, շուտասելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր: Ձյունիկ, ուս, լուսին, շաղ, խաղ, ծով, հով, բոց:

Կարդացեք սովորողների հորինած շուտասելուկներից։

Նարե Մելքոնյան, Հյուսիսային դպրոց
Շաղ տալով, խաղ տալով լուսնի ուսին։

Սերգեյ Պողոսյան, Հյուսիսային դպրոց
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Արմեն Խաչատրյան, Հյուսիսային դպրոց
Ձյունիկ լուսին ծովի ուսին,
Ծովի ուսին խաղաց լուսին։

Արևիկ Խաչատրյան, Հարավային դպրոց
Ձյունե լուսին ծովի ուսին:

Միկա Գալոյան, Հարավային դպրոց
Լուսնի ուսին խաղալով՝ անձրև եկավ շաղալով։

Իռեն և Սոնա Գալստյաններ, Արևելյան դպրոց
Շաղ արա, խաղ արա, շախմատ խաղա։
Խաղ արա, շաղ արա, ինձ համար մի բան արա։

Լիկա Պողոսյան, Արևելյան դպրոց
Սարի ուսին սիրուն լուսին,
Սարի լուսին սիրուն ուսին։

Քրիստ Հինյան, Արևելյան դպրոց
Լուսինը շաղ տվեց,
Անձրևը խաղ տվեց,
Հովը վրա բերեց,
Բոցը շուտ մարեց:

Արմեն Ասոյան, Արևելյան դպրոց
Ձյունիկ իջավ սարի ուսին,
Լուսին խաղաց սարի ուսին։

Մարիա Ստեփանյան, Արևմտյան դպրոց
Բոց լուսին ծովի ուսին,
Ծովի ուսին բոց լուսին։

Մարի Հարությունյան, Արևմտյան դպրոց
Ծովի ծոցից թափվեց շաղ, կարծես լիներ լուսնի խաղ։

Կարեն Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց
Սարի ուսին սահելով,
Ձյունիկ լուսին շաղալով,
Ծովի հովին խաղալով,
Բոցին արև փարվելով Մտիկ արավ։

Լաուրա Ղազարյան, Արևմտյան դպրոց
Ձյունիկ լուսին հովի ուսին,
Հովի ուսին ձյունիկ լուսին:

One thought on “Լեզվաբանական ամսագիր # 23

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *