Լեզվաբանական ամսագիր # 24

Բովանդակություն

  • Բառերի ու արտահայտությունների հետքերով
  • Խաղ Էրիկ Ջհանգիրյանի կողմից
  • Խաղ Տիգրան Բարսեղյանի կողմից
  • Իմ ազգանվան պատմությունը
  • Մի քիչ էլ խաղանք հնչյուններով․ առաջարկում են սովորողները

Ի՞նչ ասենք այն կույր կնոջը

Հնոց երևակայության մեջ ապրում էր մի կույր կին՝ «Տիկին Ֆորտունան», ավելի ճիշտ՝ հին հռոմեացիների բախտի ու արդարադատության աստվածուհին (այստեղից եվրոպական լեզուների բառերը՝ ֆրանսերեն fortune [ֆորտյունը], անգլերեն fortune [ֆորչյուն], գերմաներեն Fortuna [ֆորտունա], ռուսերեն фортуна «բախտ կույր բախտ»)։ Հռոմեացիներն այդ տիկնոջը պատկերում էին մի ձեռքին կշեռք, մյուսին՝ սուր, իսկ աչքերը՝ կապած։ Առաջինով, իբր, կշռումդատում էր մարդկանց գործերը, այստեղից՝ (բախտի) նժարին դրված լինել, (բախտի) նժարը թեքվել և նման դարձվածքները։ Մյուս ձեռքի սուրը մեղավորին անխնա պատժելու պատրաստակամությունն էր խորհրդանշում։ Իսկ աչքերը պինդ փակող թաշկինակը կոչված էր ապահովելու նրա վճիռների արդարացիությունը, անաչառությունը։ Այս առասպելական պատմությունից է գալիս, որ դատավորին, արդարադատության աշխատողին կոչում են «Ֆեմիդայի սպասավոր», ճիշտ ինչպես որ դերասանին անվանում են «Մելպոմենի սպասավոր» կամ խրախճանասերին՝ «Բաքոսի սպասավոր կամ երկրպագու» առաջինը հին հունական դիցաբանության մեջ ինը մուսաներից մեկն էր՝ ողբերգության մուսան, երկրորդը՝ գինարբուքի աստվածը։ Բայց ի՜նչ ասենք այդ կույր կնոջը, որի գործողությունները հաճախ հակառակ արդյունք էին տալիս

Եվ նա տօլվաթ և բաղդ չունի
Եվ ոչ շնորհ խօսից կարգի
Նա թող հեղեղն ըզնա տանի
Քարէ կարկուտն այլ աւելի․․․
Եվ բաղդաւորըն մեծարի
Բազում հարկիք նա ընդունի։
Որ
թէ կոյր է, միականի
Կամ խեղ և ծուռ միոտանի։

(«Բանի ի Ֆրիկ գրքոյն»)

Եվ առաջացել է կույր բախտ արտահայտությունը՝ «ճակատագրի անարդար բերմունք» իմաստով։ Բարբառներում ասում են «իմ քոռ բախտից» և հասկանում են «հակառակի պես»։ Կա նաև «բախտի ընտրյալ» արտահայտությունը, որ նշանակում է «հաջողակ»․․․

Ուստի աշուղ Ջիվանին միանգամայն արդարացի էր, երբ երգում էր

Ջիվան, կույր բախտը առասպել
Գույքը
անպետքին է տվել,
Շատ աշխատել և քիչ ուտել՝
Երգեցիկներու
մ է տրված։

(«Աշխարհի գեղեցկությունը»)

Տեքստը թվայնացրեց Արսեն Գրիգորյանը

Աղբյուրը՝ Պետրոս Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Խաղ Էրիկ Ջհանգիրյանի կողմից

Խաղալու համար անցնել հղումով։

Խաղ Տիգրան Բարսեղյանի կողմից

Խաղալու համար անցնել հղումով։

Իմ ազգանվան պատմությունը

Ներկայացնում են Մանանա Ղազարյանը և Արմեն Ասոյանը։ Ուսուցչուհի՝ Արմինե Գոգինյան

Մանանա Ղազարյան

Ղազարոս, տղամարդու տարածված հայկական անձնանուն է։ Ծագել է եբրայերեն אֶלְעָזָר (Էլ ազար) անունից, որը Աստծո օգնություն է նշանակում, հունարեն՝ Lazaros։ Այս անունը տարածված է բոլոր քրիստոնյա ազգերի մեջ։ Եկել է Ավետարանից։ Մինչև օրս գործածական անուն է հայերի մեջ։ Փաղաքշական ձևերն են Ղազար, Ղազիկ, Ղազո, որոնցից կազմվում են ազգանուններ՝ Ղազարյան, Ղազարոսյան, Ղազոյան, Ղազիկյան ազգանունը։
Անձնանվան այլ տարբերակներ են․ Էղիասար, Լազար։

Արմեն Ասոյան

Իմ ազգանունը Ասոյան է։ Ըստ պապիկիս՝ իմ ապուպապերը գաղթել են Արևմտյան Հայաստանի Բայազեթ քաղաքից։ Ներքևում ռադիոնյութն է, որտեղ մեր  ազգանվան մասին ներկայացնում է պապիկս՝ Արմենակ Ասոյանը։

Մի քիչ էլ խաղանք հնչյուններով․ առաջադրանքներ սովորողներից։ Ուսուցչուհի՝ Անահիտ Հարությունյան

Սովորողներն իրենց բլոգներում հրապարակել են լեզվական խաղ-առաջադրանքներ և առաջարկում են, որպեսզի իրենց ընկերները դրանք լուծեն: Դրանք կարող եք գտնել՝

Նարե Ղազարյանի բլոգում

Նարինե Վիրաբյանի բլոգում

Դանիելա Խուդոյանի բլոգում

Հանելուկներ են առաջարկում՝

Նարե Ղազարյանը

Վարդան Ղարագյոզյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *