Լեզվաբանական ամսագիր # 25

Բովանդակությունը

  • «Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն»-ին նվիրված լեզվական խաղ
  • Բառերի տեսակները ըստ կազմության
  • Բառի կազմությանը վերաբերող խաղեր
  • Խաղ՝ հոմանիշ-հականիշ
  • Անդրադարձ նոյեմբերյան ֆլեշմոբին․ հանելուկներ


Լեզվական խաղ՝ նվիրված «Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն»-ին․ կարելի է խաղալ թիմերով։
՝

1.Խառը տառերով բառեր են տրված, գտեք բառերը: 
Հուշում՝ բոլոր բառերն ինչ-որ կերպ առնչվում են կրթահամալիրի տոնին:

ա,  հ,   ի, ր,  ս,  ա։
ն,  ու,  մ,  ա, կ։  
 բ,   ե,  ս, ս,  ա,   ց,  ի,  տ,  ա։ 
  ու,  թ,  դ,  թ,  ի,  կ,  ր։  

2. Խառը նախադասություններով տեքստ է, եթե ճիշտ վերականգնեք, կկարդաք
 Սեբաստացու մասին մի պատմություն:

Ծնողները նորից մերժեցին: Մխիթար  Սեբաստացին վաղ տարիքից  երազում էր դառնալ քահանա:
Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները։ 
 Մխիթարի  ծնողները գտան նրանց և նրան տարան տուն: 
Այս դեպքից հետո մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Սեբաստացուն առաջարկեց վանքում 
հասարակական աշխատանքներ կատարել: 
Լեռներում ապրեցին որպես ճգնավորներ:

3. Գրել հինգտառանի բառեր ուղղահայաց շարքով այնպիսի հերթականությամբ, 
որ երրորդ տառերի հերթական ընթերցումով լինի Սեբաստացի:

4.  Ուղղեք սխալները:

Հանձինս Սեբաստացու` մենք ունենք մեծ հայագետ:
Մանուկ ժամանակ Սեբաստացին ընկերոջ հետ փախնում է լեռները:
Բազմիցս անգամ նա իր աշխատություններում անդրադարձել է աշխարհաբարի քերականությանը: Ազգը հպարտանում են Սեբաստացիով:

Բառերի տեսակները ըստ կազմության․ ներկայացնում են Մանե Սարգսյանը և Ալիսա Արշակյանը

Խաղեր բառերի կազմության հետ կապված։

Տեղադրիր բառը՝ սեղմելով համապատասխան խորանարդը։ Խաղը կազմեց Արսինե Կարապետյանը։ Խաղալու համար անցնել հղումով։

Բառակազմական հարցեր։ Խաղը կազմեց Մերի Գրիգորյանը; Խաղալու համար անցնել հղումով։

Խաղ՝ հոմանիշ-հականիշ, հեղինակ՝ Միշել Սահակյան

Անդրադարձ նոյեմբերյան ֆլեշմոբին հանելուկներ կրթահամալիրի մասին։

Դպրոց, որ կազմված է Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային, Միջին և Մայր դպրոցներից։ Դե շուտ ասեք՝ ո՞րն է այդդպրոցը։

Նարինե Նիկողոսյան, Արևելյան դպրոց

Այն ո՞ր դպրոցում է՝ դասերը սկսվում երգ ու պարով:

Նարե Զաքարյան, Արևելյան դպրոց

Այդ որ՞ դպրոցն է, որ չունի ցանկապատ, և ոչ մի աշակերտ ցանկություն չունի փախչել դասերից։

Անրի Գալուստյան, Հյուսիսային դպրոց

Ո՞ր կրթահամալիրն է կրում է հայտնի հայ միաբանի անունը։ Ո՞ր կրթահամալիրում են պահում ձի, մեղու, հավ և շուն։ Ո՞ր կրթահամալիրում են սիրուն նշել Հարիսայի ծեսը։

Սերգեյ Պողոսյան, Արևմտյան դպրոց

Մի քիչ ոչ սովորական,
Մի քիչ տարբերվող,
Դպրոց է այն, բայց ուրիշ անունով։
Ունի տարբեր մասնաճյուղեր՝ հորիզոնի բևեռների անունով,
Նրանք ունեն մեկ Մայր։
Այն ո՞ր դպրոցն է, Աշակերտ-ուսուցիչ՝ ընկերներ լինեն կարծես․․․․

Արեգ Դուրյան, Արևմտյան դպրոց

Սենյակներ ունի, տուն չէ,
Ագարակ ունի, գյուղ չէ։
Ծառեր ունի, այգի չէ,
Շենքեր ունի, բնակելի չեն։

Լիա Մկրտչյան, Արևմտյան դպրոց

Այն ո՞ր դպրոցն է, որտեղ կա լողավազան ու ագարակ, իսկ դասասենյակներն առանձնացված են ապակիներով։ Այն ո՞ր դպրոցն է, որտեղ սովորողները ճամփորդում են և հեծանիվ են վարում։

Էրիկ Վանյան, Հարավային դպրոց

Կա աշխարհում մի լավ դպրոց, ուր իշխում են երգն ու պարը, ուր ուսուցիչն ընկերն է աշակերտի, իսկ աշակերտն՝ ուսուցչի:

Տիգրան Գրիգորյան, Հարավային դպրոց

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *