Լեզվաբանական ամսագիր # 30

Բովանդակություն

  • Բառերի ու արտահայտությունների հետքերով
  • Թորմանյանական օրեր․ Թումանյան ազգանվան մասին
  • Թումանյանական բառարան
  • Խորանարդիկներով խաղեր․ հեղինակ՝ Արսինե Կարապետյան
  • Արևմտահայերեն-արևելահայերեն բառարան

Բառերի ու արտահայտությունների հետքերով։
Փետրվար ամսանվան մասին

Գրաբարում գրվում էր փետրուար: Այս ձևը հանգում է լատիներեն februarius [Ֆեբրուա՛րիուս] ածականին: Հայագետները մինչև հիմա էլ չեն կարողացել պարզել, թե լատիներեն Բ֊Ն ի՛նչ ճանապարհով կամ պատճառով հայերենում Տ դարձավ (հիշեցինք Հունվար-ի Ու-ն լատիներենի յԱնուա՛րիուս-ի Ա-ի համեմատությամբ): Սակայն թողնենք դա և ասենք, որ լատիներենում februarius առաջին հերթին նշանակել է «մաքրման, քավության»: Բառն իր ծագմամբ կապվել է էտրուսկական Februs [Ֆե՛ բրուուս ] աստծո անվան հետ, իսկ այդ չաստվածը ( հեթանոսական աստվածը ) ստորերկրյա թագավորության տիրակալն էր: Ամեն փետրվարի 15-ին նրան էին նվիրում հատուկ հանդիսություններ՝ իբր կենդանի մարդկանց մահվան և մեռածների հոգիների համար: Եվ փետրվարն էլ այդ պատճառով կոչվում էր Februarius mensis [Ֆեբրուա՛րիուս մե ՛նսիս] «Ֆեբրուուսի ամիս», կամ կարճ Februarius:
Այսպես բառը գրեթե նույն հնչումով անցել է եվրոպական լեզուներին. անգլերեն February [ֆե՛բրուրի], ֆրանսերեն f՛evrier [ֆեվղիե՛ ], գերմաներեն Februar [ֆե ՛ բրուար] , ռուսերեն февраль:
Հայտնի բան է, որ լեզվի մեջ Աստվածների անունները, նախքան «աստվածացվելը» , անպայման ունեցել են միանգամայն «մահկանացու», սովորական մարդկային նշանակություններ, եթե հաշվի առնենք այդ անունների հիմքում ընկած արմատների նախնական իմաստները:
Ահա Februs աստծո անունն էլ շատ պարզ ձևով հանգում է լատիներեն februo [ֆե՛բրուո] բային, որ նշանակում է «մաքրել. մաքրման ծեսեր կատարել (զոհաբերությամբ)»:
Մինչև Հուլիոս Կեսարը (մ.թ.ա.100 կամ 102 -44) հռոմեացիների փետրվար ամիսը տարվա…վերջին ամիսն էր, դրանից հետո է որ դարձել է երկրորդ և այդպես տարածվել աշխարհի լեզուներում:

***

Հայերիս Նավասարդ-ին, այսինքն՝ Նոր տարվան հաջորդող, ուրեմն և երկրորդ ամսվա անունն էր հոռի: Սկսվում էր սեպտեմբերի 10-ին և տևում ուղիղ 30 օր: Հին հայոց ամիսներն ընդհանրապես բաժանվում էին 30-ական օրերի: Պարզ գումարով՝ 12 ամիսների 30-ական օրերը կազմում էին 360: Իսկ թե ուր «էին կորչում» տարվա մեջ «ավելացած» մի քանի օրերը այդ մասին կխոսվի…«տարվա վերջում»: Առայժմ իմանանք նաև, որ հայկական հոռի ամսանունը կովկասյան փոխառության է, ստուգաբանորեն նշանակում է «երկրորդ» Վրացերենում օրի նշանակում է հենց «երկու» : Եկեք ուրեմն վրացերեն հաշվենք, էրթի՝ «մեկ», օրի՝ «երկու», սա…
Բայց չշտապենք, համբերենք «մինչև մյուս ամիս»:

Նյութը թվայնացրեց Իվետա Ավետիսյանը
Աղբյուրը՝ Պ․ Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Թումանյան ազգանվան մասին

1890 թվականներին Թումանյանը կազմել է իր տոհմի ճյուղագրությունը , ըստ որի Թումանյան տոհմանունը ծագել է Թավմա-Թօմա-Թումա-Թուման անձնանունից , որը հանդիպում է 13-17-րդ դարերի մի շարք արձանագրություններում և հիշատակարաններում : Ըստ Աճառյանի ՝ Թումանյան ազգանունը ծագել է Թուման անունից : Անվան շատ հին հիշողությունը, որը կարող է առնչվել բանաստեղծի նախնիներին, հանդիպում է Դսեղից ութ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մարց գյուղի գերեզմանատան մի խաչքարի վրա գրված է եղել ՝ Թաւմայ (=Թումա) քահանա… թուին ՉԼԴ (1285)

Թուման անվան մասին

Թուման, թոման (պարսկերեն՝ تومان, անգլերեն՝ toman, թուրքերեն՝ tümen՝ «տաս հազար» բառից), Պարսկաստանի պաշտոնական դրամական միավորը 17-րդ դարից մինչև 1932 թվականը։ Մեկ թումանը հավասար է եղել 10 հազար դինարի։19-րդ դարի կեսերին 1 պարսկական թումանն արժեր 4 ռուբլի։Թղթադրամները թողարկվել են Պարսկաստանի Կայսրական բանկի կողմից։1932 թվականին անցկացվեց դրամական բարեփոխում, թումանը փոխարինվեց իրանական ռիալով՝ 1:10 կուրսով։ Թեպետ ներկայումս պետական արժույթը ռիալն է, բայց մանրածախ առևտրում գները, որպես կանոն, նշվում են թումանով։ Սա առավել հարմար է և հնարավորություն է տալիս հաշվարկների մեջ ավելորդ զրոն չկիրառել։Երբեմն թուման ասելով հասկանում են 10 հազար ռիալ կամ 10 միլիոն ռիալ՝ նայած հանգամանքների։

Անկեղծ ես տեղեկացված չէի ազգանվան ծագման մասին, բայց այս նյութը օգնեց բացահայտել: 

Շնորհակալություն ընթերցելու համար։

Օգտագործված աղբյուրներ՝  1 ,  2
Նյութը պատրաստեց Մոնիկա Մովսիսյանը

Թումանյանական բառարան․ բառերը Թումանյանի «Ինքնակենսագրություն»-ից են։

հիշատակարան- անցյալի հիշատակները պահպանող որևէ բան
եկվոր- ուրիշ տեղից եկած
առակախոս- Առակներով խոսքը ավարտող
հրացանաձիգ-հրաձիգ, հրացանից կրակող
պախրա-եղնիկ, եղջերու
չոնգուր-երաժշտական գործիք
ճախարակ-Մանելու գործիք
քոշեր-կոշիկ
կլեկչի-անագագործ
ուստա-վարպետ
օթախ-սենյակ
քոքահան անել-արմատահան անել
ղաչաղ-ավազակ

Բառարանը կազմեց Գոհար Ալեքսանյանը

Խորանարդիկներով խաղեր․ հեղինակ՝ Արսինե Կարապետյան։ Խաղալու համար անցնել հղումներով։

Արևմտահայերեն-արևելահայերեն բառարան

Փետրվարի 7-ին՝ Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը, Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիները կարդացին առակներ՝ արևմտահայերենով, ապա ընտրեցին մի առակ ու առակի բառերը դուրս գրելով՝ ստեղծեցին արևմտահայերեն-արևելահայերեն բառարան։

Համակարգումը՝ Մարինե Ամիրջանյանի, Հուրի Աթթարյանի

Եկուր-արի
սարսափահար-վախեցած
առիւծ մը-մի առյուծ
կը վազէին-վազում էին
որմէ-ումից
ալ-էլ
անոր-նրան
անկէ-նրանից
կռուինք-կռվենք
զարնել-խփել

Կազմեց Իռեն Գալստյանը, բառերը «Առյուծը և մարդը» առակից են։

անգամ մը-մի անգամ
յարձակումներէն-հարձակումներից
վիզեն-վզից
զանգակ մը- մի զանգակ
երևալուն պես- հենց երևա
մենք ալ- մենք էլ
կը լսենք-կլսենք
կը փախչինք-կփախչենք
մուկ մը- մի մուկ
խորհեցանք-մտածեցինք
ելլէ- դուրս գա
ան-նա
կրնայ- կարող է
տանիլ-տանել
կատուին-կատվի
Իրարու-իրար
կը նային- կնայեն
լռութիւն-լռություն

Կազմեց Լիլիթ Գրիգորյանը, բառերը  «Մկների ժողովը» առակից են

տղայ մը-մի տղա
օր մը-մի օր
կը զայրանայ-զայրանում է
հօրմէն-հայրիկից
զայն-նրան
կառնէ ուսին-դնում է ուսին
կը տանի անտառ մը-տանում է մի անտառ
հոն-այնտեղ
ձգել-թողնել
դառնայ-վերադառնում է
ետք-հետո
զայն- նրան
երախտամոռ-անշնորհակալ
պէս-նման
օր մըն ալ-մի օր էլ
ասոր-այսօր
կ՝ առնէ-առնում է
հոս-այստեղ
կը հարցնէ տղան-հարցրեց տղան
այս ծառն եմ բերած-այս ծառն եմ բերել

Բառարանը կազմեցին Մարիաննա Խաչատրյանը, Նարե Կարապետյանը, Մարիա Վաթյանը, բառերը «Ինչպես չափես, այնպես էլ կչափվես» առակից են։
Էջի նկարը՝ Մարի Բեգլարյանի․ Թումանյանի «Երկու սև ամպը»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *