Լեզվաբանական ամսագիր # 33

Չարենցյան օրեր
Բովանդակություն

  • Չարենց անվան ստուգաբանումը․ ներկայացնում են Մանե Սարգսյանը, Իվետա Ավետիսյանը
  • Չարենցյան բառարան
  • Չարենցոտ «բառախաղ»
  • Չարենցը՝ արևմտահայերեն

Չարենց անվան ստուգաբանումը

Ներկայացնում է Մանե Սարգսյանը՝

Ներկայացնում է Իվետա Ավետիսյանը՝

Չարենցյան օրերին սովորողները կարդացել են ու ընտրել Չարենցի բանաստեղծություններից, ապա դուրս գրել անծանոթ, քիչ գործածական, չարենցոտ բառերը ու կազմել բառարան՝

Տենչալի-շատ ցանկանալի
խնդուն- խինդով լցված, ուրախ
գունատ-գույնը գցած
տկար- թույլ, ուժը պակաս
խնդություն-բերկրություն, բերկրանք, հրճվանք
հոգնաբեկ-շատ հոգնած, հոգնածությունից բեկված
հարդագող- հարդ, ցորեն, դարման գողացող
սուփրա-սեղան
գոզալ-սիրուն աղջիկ
զուր – արդյունք չտվող, իրեն չարդարացնող, ապարդյուն
արևառ – արև առած, արևից այրված՝ թխացած
բոսոր -դեղնին տվող կարմիր, ծիրանագույն
ուրու – ոգի, ուրվական
բոսոր- դեղնին տվող կարմիր, ծիրանագույն
հրկեզ-տաք
հոգեհամբույր — hոգի համբուրող՝ գգվող, հոգեպարար
հրճվանք — hոգեկան մեծ բավականություն, ցնծություն, մեծ ուրախություն
վսեմ — բարձր՝ վեհ բովանդակություն՝ Էություն ունեցող, վեհ, ազնիվ
անրջանք — երազանք
մենավոր — մենակ, միայնակ, մեկուսացած
կաս — կաս կարմիր` ամբողջապես կարմիր, մուգ կարմիր
քունք-գանգի կողքային մասը՝ ականջից մինչև ճակատը
պայտ-բանող անասունների (ձիու, ջորու, էշի, նաև եզան) սմբակի կամ կճղակի չափսով ու ձևով
պատրաստված մետաղյա թիթեղ, որ խփում են սմբակին (կճղակին)վնասվելուց և սայթաքումից
պաշտպանելու համար
հազարանուն-հազար անուն ունեցող
փուրփուրե-պայծառ
փամփլիկ-փափուկ
խատուտիկ-տարբեր գույների
հեզ-մեղմ, խոնարհ
դողդոջել-դողդողալ, սրսփալ
տրտում-տխուր
գուրգուրել-փայփայել, շոյել
սազ — պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք
հեզաճկուն — հեզորեն՝ մեղմորեն ճկուն
վսեմ — վսեմություն արտահայտող՝ պարունակող

Բանաստեղծությունից բաց են թողնված հետևյալ բառերը՝ թաց, ամոթ, օրհնել, սրընթաց, երերուն, դամբարան, խնդալ, տամուկ, մթին, համրընթաց, փողոց, ստել, լաց, ընտրի՛ր այս բառերից, լրացրո՛ւ կետերի փոխարեն` անպայման համապատասխանեցնելով նախադասությանը:

Երեկոն անձրևոտ էր ու …:
Փողոցները — դատարկ, անաղմուկ:
Ու քամին էր անցնում ….
Ու …..:

Ու գիշերը իջնում էր ….
Երևում էին մութ հեռվում
Փողոցի կրակներն ….՝
Հանձնված …… ու ստին:

Ու գնում էի ես ……,
Ինքս ինձ քո անունը ասում:
Հեռվում ինչ-որ մեկը …
….. անձրևոտ երազում:

Ու ….. էի ես իմ սրտում
Մոռացված ….. քո մութ:
Մեկն ասաց, որ …. եմ, ստում,—
Ու լսվում էր հեռվում մեկի …. անօգուտ…

Կազմեց Մանե Սարգսյանը

Չարենցյան ֆլեշմոբին Արևելյան դպրոցի 5-րդ դասարանցիները ընկեր Հուրիի օգնությամբ կարդում են Չարենց արևմտահայերեն տարբերակով.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *