Լեզվաբանական ամսագիր # 35

Բովանդակություն

  • Թարգմանում են սովորողները
  • Բառերի խորհրդավոր աշխարհում
  • Ճիշտ խոսենք
  • Բառարանների մասին
  • Լոռվա բարբառային բառերից

Բառերի և արտահայտությունների հետքերով
Ինչո՞ւ ենք փռշտացողին ասում՝ առողջ եղիր

Այդ խոսքերը մեզ և շատ այլ ժողովուրդների հասել են Հին Հռոմից։ Ըստ հռոմեացիների հավատալիքների՝ մարդու հոգին ապրում էր նրա շնչում, և ենթադրվում էր, որ երբ նա փռշտում էր, հոգին կարող էր թռչել։ Ուստի անհրաժեշտ էր անհապաղ մոգական կախարդանք ասել․ «Թող աստվածները հետ վերադարձնեն հոգին և առողջություն տան»։ Աստիճանաբար այդ բանաձև -կախարդանքը կրճատվեց ու մնաց՝ «Առողջ եղիր»-ը։

Նյութը թարգմանեց Մարիա Վաթյանը


Գնանք վերականգնելու

Այս դեպքում, իհարկե, խոսքը ՀԽՍՀ-ի կամ Ղարաբաղի տարածքում գտնվող պատմական հուշարձանները վերականգնելու կոչ չէ որ անում ենք։ Ինչպես ամբողջ ժողովածուում, այստեղ ևս մեր գործը «զուտ լեզվաբանական է»։

-Հապա ի՞նչը վերականգնելու գնանք։

– Մեր օրգանիզմը, մեր ուժը։

Եթե երեխա կամ պատանի եք, ձեր ուժերը վերականգնելու եք գնում տարին մեկ անգամ զանազան ճամբարներ, իսկ եթե մեծ եք՝ հանգստյան տուն, առողջարան․․․ (ի՛նչ խոսք, թե բախտը ժպտա և ուղեգիր ճարեք)։

Բայց այս րոպեին ես ուժերը վերականգնելու մի այնպիսի տեղ եմ առաջարկում, որ չի պահանջվում ո՛չ ճամբարի, ո՛չ էլ հանգստյան տան կամ առողջարանի ուղեգիր։ Բավական է որ տանից դուրս գաք ու փողոցով մի քանի հարյուր քայլ փոխեք։ Ձեր ճանապարհին անպայման կհանդիպեք որևէ ճաշարանի կամ ռեստորանի։ Ճաշարանը մի կողմ թողնենք. տվյալ դեպքում հետաքրքրականը ռեստորան-ն է, որի թանկ լինելն անգամ չի խրտնեցնում։

Ռեստորան ֆրանսերեն բառ է (restaurant [ղեստողա՛ն]), որն իր հերթին գալիս է լատիներեն restauro [րեստա՛ուրո] «վերականգնել» բայից։ Ահա թե ո՛րտեղի և ուժերի ի՛նչ վերականգման մասին էր խոսքը։

Եթե գոնե մի քիչ ուշադիր էիք, ապա լատիներեն բառի և այժմ գործածական ռեստավրացիա բառի միջև կապը պիտի նկատեիք․ այս վերջինը միջազգային բառ է և նշանակում է «մշակութային կոթողի (շենք, գեղանկար, ձեռագիր, հուշարձան և այլն) վերականգնում»։

Սակայն դառնանք ռեստորան-ին։ Ինչպես ասվեց, այնտեղ գնալն ու «վերականգնվելը» մեզ վրա էժան չի նստում։ Ուստի ամեն օր նախընտրում ենք գնալ մթերային խանութ կամ ինչպես ասում են՝ գաստրոնոմ և ձեռքներս ընկածն առնել տուն բերել, դրանով գոհացնել մեր ստամոքսի պահանջը։ Ես դիտավորյալ առանձնացրի այս գաստրոնոմ և ստամոքս բառերը, որովհետև դրանք անմիջականորեն կապված են ոչ միայն կենցաղում, մեր առօրյա կյանքում, այլև մեր լեզվի ու լեզվական մտածողության մեջ։

Բանն այն է, որ գաստրոնոմ բառի արմատը՝ գաստր-գալիս է հունարենից (հին հուն․ ղաստե՛ր=գաստե՛ր, ղաստրո՛ս=գաստրո՛ս «ստամոքս», ղաստրոնոմի՛ա=գաստրոնոմի՛ա «ուտելիք պատրաստելու արվեստ»)։ Տեսա՞ք, որ գաստրոնոմ-ն ու ստամոքս-ը կապ ունեն։

Սակայն ինձ լսեցեք ու երբեք, ինչքան էլ շատ ճարեք, մի՛ չարաշահեք գաստրոնոմիական բարիքները, մի՛ տռզացրեք ձեր ստամոքսն ու փորը, թե չէ մի սև օր ստիպված կլինեք բժշկի դուռը գնալու։

Եվ նա, երկար-բարակ քնելուց հետո ձեր ստամոքսը, տխուր կախտորոշի հիվանդություն ՝ գաստրիտ։

Նյութը թվայնացրեց Նարինե Նիկողոսյանը
Աղբյուրը՝ Պ․ Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Ճիշտ խոսենք
Իռեն Գալստյանը հավանել է Հյուսիսային դպրոցի Արև Ավետյանի «Ճիշտ խոսենք» նյութը և առաջարկում է  իր ընտրանին

Ուրդուց, որդուց – որտեղից
ինձի – ինձ
կրեսլո – բազկաթոռ
դիվան – բազմոց
ջոգա – հասկացա
ըստե – այստեղ
պատալոկ – առաստաղ
ապեր –  տղա,եղբայր
բռատ – եղբայր
բռասլետ – թևնոց
գալստուկ – փողկապ
դասատու – ուսուցիչ
լիֆտ – վերելակ
աման-չաման – սպասք
կուռտկա – բաճկոն
աման – ափսե
թափավ -թափվեց

Բառարանների մասին․ ներկայացնում է Էլիզա Տոնոյանը։ Ուսուցչուհի՝ Արևիկ Ներսիսյան

Լոռվա բարբառից․ ներկայացնում է Տիգրան Գասպարյանը։ Ուսուցչուհի՝ Թամար Ղահրամանյան

էբեր-բերեց
Էգի-այգի
Էգսը-հաջորդ
էլեդ-նորից
էզդար-այսքան
էլօղլի-օտար
էնղատամ-այնքան
էվելի-ավելի
էվար-անիրավություն
էսչափ-այս չափ
էրի-ազդր
էփեճա-բավականին
ըժու-այնուհետև
ըխչիկ-աղջիկ
ըղաք-առաջ
խռծիկ-տիկնիկ
Խոխա-երեխա
խիզան-ընտանիք
խտիտ-գիրկ
կոճի-վեգ
կոծոլ-մանր
պապիլոս-գլանակ
ջահիլ-երիտասարդ
օթաղ-սենյակ
Ազապ-չամուսնացած
ալամ-ամբողջ
բալի-գուցե
Բլուլ-կույտ
Դիհ-կողմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *