Լեզվաբանական ամսագիր # 36

Բովանդակություն

  • Արձագանք մայիսյան ֆլեշմոբին
  • Ալաշկերտի բարբառը
  • Յոդի մասին․ թարգմանում են սովորողները
  • Բառերի հետքերով։ Մանուշակագույն փրկարարը՝ յոդը
  • Տրամաբանական խաղեր արևմտահայերենով

Արձագանք մայիսյան ֆլեշմոբին

Ֆլեշմոբի մասնակիցները գարնանային հանելուկներ են գտել, ինչպես նաև հորինել

Ձյունը կը հալի,
Գետակը կարթննա,
Ծառերը կը ծաղկին,
Արեւը դեղին և ուրախ կը ըլլայ:

Ալեքս Շատոեան

Ծաղկեց սիրուն, մի վարդագույն, մի գեղեցիկ, մի պտղատու, ծաղկեց նա, և, բերեց բար լի ու լի, և տեսնես ի՞նչն է դա, դե իհարկե…

Մարիա Սահակյան

Ո՞ր ամսին է, ո՞ր ամսին,
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Եվ ծաղիկներով լիառատ։

Արեն Մարտիրոսյան

Ունի մկրատ, չի կտրում,
Օդում կտրուկ պտտվում,
Ու ոչ ոքի չի վնասում։

Տարոն Կիրակոսյան

Ամենուր խոտը կանաչում է
Բնությունը ժպտում է:
Տարվա ո՞ր եղանակն է:

Մանե Օհանջանյան

Այն որ եղանակն է, որի ունի գիժ ամիս։

Նարե Մանուկյան

Եկավ կանաչ գորգ փռեց,
 Անձրեւ արև իրար խառնեց:

Գոհար Ալեքսանյան

Նրա գալուց նահանջում են ցրտերը,
Իսկ գնալուց մոտենում են շոգերը։

Հասմիկ Մելքոնյան

Ալաշկերտի բարբառային բառերի բացատրական բառարան կազմեց Էրիկ Մնացականյանը։ Ուսուցչուհի՝ Թամար Ղահրամանյան

Բագրևանդ. Ալաշկերտ, Մանազկերտ, Բաղեշ բառարան

Ամակ- խնամք, երախտիք
Աղու- թույն
Ախել- փակել
Ալաֆ- կրակի բոց
Աջ- համբերություն
Բադան- պարիսպ
Բառ- բերք, պտուղ
Բաժ- հասակ
Բուֆ- բու
Բալա- փորձանք
Գինուն- նորից, կրկին
Գըֆ- սպառնալիք
Գոլ- լիճ
Գոթի- ծույլ, անբան, ավարա
Դախա- րոպե, վայրկյան
Դաս- այստեղ
Դատում- վաստակ, եկամուտ
Դեվի- պահանջ- վեճ
Դըռմըն- դեղ
Դյուրապ- հեռադիտակ
Դեվե- ուղտ
Դոռ- հերթ
Դոռ- ուր
Եմիշ- սեխ
Ենըզել- ձանձրանալ
Եթմիշ- յոթանասուն
Եոլու- հիմնական, մշտական բնակիչ
Զադ- հեռու
Զաիֆ- նիհար
Զախախոռել- զարմանալ
Զիկ- ինձ
Զանման- նեղություն- դժվարություն
Էլ- ցեղախումբ
Էլի- վեր կաց
Էռել- վառել
Էռաղ- օղի
Էշխ- սեր, սիրու հրայրք
Ըխտիյառ- ծերունի
Ըմնու- ամենքի- բոլորի
Ըռեն- հետք
Ըռունդ- գեղեցիկ
Թաբախ- ափսե
Թաբու- դագաղ
Թաժա- նոր
Թալել- գցել, նետել
Թոռ- ուռկան
Թութակ- ազդր
Թռզի- դերձակ

Յոդի մասին

Թարգմանում են սովորողները Ինչպե՞ս հայտնաբերվեց յոդը

Յոդ պարունակող նյութերը հնում բարձր գովասանքի էին արժանանում: Այս տարրը հայտնի դարձնելուց երեք  հազար տարի առաջ մարդիկ արդեն գիտեին, որ զոբի բուժման համար հարկավոր է օգտագործել ջրիմուռ, որը պարզապես պարունակում է շատ յոդ:


Այս տարրը հայտնաբերվել է միանգամայն պատահականորեն 1811-ին: Ֆրանսիացի գիտնական Բեռնար Կորտոեսը գործել է ծովախոտի մոխիրով ծծմբաթթվով: Եվ երբ, ինչպես ասում են, նա փոխպատվաստեց դա, անոթի վրա հանկարծակի հայտնվեցին մանուշակագույն գոլորշիներ, որոնք սառչելուց հետո վերածվում էին մետաղական փայլով սև բյուրեղների տեսքով նստվածքների: Յոդը հունարենով նշանակում է «մանուշակագույն»:

Յոդի հայտնաբերման ևս մեկ վարկած կա: Ըստ նրա բացահայտման մեղավորը Կորտոիսի սիրած կատուն էր. Նա լաբորատորիայում աշխատելիս պառկել էր քիմիկոսի ուսին: Ցանկանալով զվարճանալ՝ կատուն ցատկեց սեղանի վրա և հրեց հատակին մոտ կանգնած անոթները: Դրանցից մեկում ալկոհոլային լուծույթ էր ջրիմուռը, իսկ երկրորդում` ծծմբաթթու: Հեղուկները խառնելուց հետո հայտնվեց կապույտ-մանուշակագույն գոլորշու մի ամպ, որը ոչ այլ ինչ էր, քան յոդ:

Միայն 1813 թ.-ին Ժոզեֆ Լուի Գեյ-Լուսակը մանրամասն ուսումնասիրեց այս տարրը և ժամանակակից անուն տվեց:

Աղբյուրը 

Բառերի հետքերով։ Մանուշակագույն փրկարարը՝ յոդը

1811 թվին ֆրանսիացի քիմիկոս Բեռնար Կուրտուան (1777-1838) հայտնաբերեց մի նյութ, որ հետագայում միլիոնավոր մարդկանց փրկեց զանազան վարակումներից, տհաճ բարդություններից ու պատմություններից: Իր ստացած հեղուկ դեղը նա, հետևելով գիտության մեջ վաղուց արմատացած սովորության, կոչեց հունարեն բառով՝   իո՛դես, մեր խոսքով՝  յոդ: Դեղի անունը կնքելիս Կուրտուան նկատի առավ նրա գույնը՝  մանուշակին նմանվելը:

Որովհետև իո՛դես բառը հին հունարեն այսպիսի կազմություն ունի. Ի՛ո -= ի՛ոն մանուշակի նման, (ձև): Ուստի իո՛դես բուն նշանակում է մանուշակի նման: Վերևում նշված ի՛ոն մանուշակ բառի հետ մի՛ կապեք խնդրեմ ֆիզիկայից ձեզ ծանոթ իոն-ը՝ էլեկտրականապես լիցքավորված մասնիկը (ատոմը կամ ատոմների խումբը), որ շարժման ընթացքում ձեռք է բերում կամ կորցնում է էլեկտրոններ կամ լիցքավորված այլ մասնիկներ: Ֆիզիկայի պատմության մեջ իոնի գաղափարը 1834-ին հայտնել է անգլիացի գիտնական Մայք Ֆարադեյը (1791-1867):

Եթե որևէ ընդհանուրություն կա այս իոն-ի և «մանուշակ» նշանակող ի՛ոն-ի միջև, սոսկ այն է, որ երկուսն էլ հունարեն են: Ֆիզիկայի տերմինի համար հիմք դարձած հունարեն ի՛ոն բառը, սակայն, արդեն նշանակում է «գնացող»։ Այս անունը մասնիկն ստացել է իր՝ շարժման մեջ գտնվելու պատճառով:

Մերի Գրիգորյան
Աղբյուրը՝ Պետրոս Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Տրամաբանական խաղեր արևմտահայերենով : Ուսուցչուհի՝ Հուրի Աթթարեան
Խաղալու համար ներբեռնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *