Լեզվաբանական ամսագիր # 37

Բովանդակություն

  • Թարգմանում են ճամբարականները
  • Հունիսյան ֆլեշմոբը
  • Բարբառներով ընթերցումներ Ավագ դպրոցի ճամբարականների հետ
  • Բարբառներ․ Փերիայի բարբառների բառարան
  • Շարքին չյարմարող բառը․ արևմտահայերեն խաղ Հուրի Աթարեանի կողմից

Հունիսյան ճամբարի ընթացքում ճամբարականները թարգմանել են «Երկիր մոլորակը երեխաների համար» ուսումնական նյութը։ Թարգմանությունն արվել է ռուսերենից։

Երկար ժամանակ մարդիկ մտածում էին, որ երկիր մոլորակը տափակ է ու գտնվում է երեք փղերի վրա կանգնած կրիայի վրա, որը լողում է օվկիանոսում ։

Մոլորակն ունի անտեսանելի վահան՝ մագնիսական դաշտ, որը պաշտպանում է մեզ տիեզերական վտանգավոր ճառագայթներից։

Մեր մոլորակի ամենաբարձր կետը Էվերեստն է, իսկ ամենացածրը` Մարիոնական ելուստը։
‌Աստղերի գալակտիկայի մոտավոր քանակի կապը։ Կա մի փոքրիկ կապույտ կետ։ Դա մեր տունն է երկիր մոլորակը։ Երկիրը Արեգակի երրորդ մոլորակն է և մինչ այժմ միակ հայտնի վայրը , որտեղ կյանք կա։ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջ: Այնպես մենք տեսնում ենք, թե ինչպես է առավոտը հաջորդում գիշերին։
Առանցքը մի փոքր թեքված է և միշտ ցույց է տալիս նույն կետը դեպի բևեռային աստղ: Այս թեթև թեքության պատճառով տարվա տարբեր ժամանակներում Երկիրն իր կողմերը տարբեր կերպ է բացում արևի առաջ: Երբ արևի ճառագայթները ուղիղ են ընկնում, տաքանում է, և գալիս է ամառը: Եթե ​​ճառագայթները անկյան տակ են, ուրեմն ավելի թույլ են տաքանում, և գալիս է ձմեռը։
Մեր մոլորակի զգալի մասը ծածկված է օվկիանոսներով։ Դրանցից ամենամեծը Խաղաղ օվկիանոսն է և այն ավելի մեծ է, քան բոլոր մայրցամաքները միասին վերցրած։
Երկիրը բնակեցված է միլիոնավոր տեսակներով։ Ջրում, ցամաքում և օդում, և նրանք բոլորը կապված են միմյանց: Մեր տունը փխրուն օրգանիզմ է, և մենք պետք է զգույշ վարվենք դրա հետ։

Տեքստը թարգմանելուց հետո ճամբարականները ձայնագրվել են և պատրաստել տեսանյութ՝

Մարիաննա Խաչատրյան, Մարիա Վաթյան

Մայրենիի հունիսյան ֆլեշմոբ

Մայրենիի հունիսյան ֆլեշմոբի հեղինակը սովորողներն են։ Հարցերը կազմեցին ճամբարականներ Նարինե Նիկողոսյանը, Մարիա Վաթյանը, Ժասմին Պետրոսյանը, Մանե Սարգսյանը, Արսինե Կարապետյանը

1.Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության օրն է։ Գրի´ր, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունես դու։
2.Վարդավառ բառի տառերով կազմի´ր նոր բառեր։
3.Հանելուկ. հորինել են սովորողները։
Ամռան շոգին ու տոթին
Ամռան մի օր կա, որ
Հով է, զով է ու թաց է։
Դե ասա, թե որ օրն է։
4. Եթե լուծես գաղտնագիրը, կստանաս ամռան հրաշքներից մեկը`պեայբղապեայբղաայբկեն
5. Ամառային այս բառերի տառերը խառնվել են իրար, վերականգնի´ր այդ բառերը.օգոստոս, պաղպաղակ, լողավազան, ջրոցի, արև
6. Ծտի լեզվով ( բաղաձայնից հետո գրվում է բ կամ գ) գրված նախադասությունը վերծանի´ր` Ճգամգաբգարգակգանգնգերգի սգիրգած զգբգաղգմգունգքգը լգողգն է։
7. Ի՞նչ գիրք կարդալ ամռանը. առաջարկի´ր։
8. Եթե այլմոլորակային հայտնվի մեր ճամբարում, ինչպե՞ս կբացատրես, թե ինչ է ճամբարը։
9. Բլոգում պատմի՛ր քո ճամբարային ամենաուրախ օրվա մասին։ Հղումը տեղադրի՛ր այստեղ։
10. Ինքդ կազմի´ր ֆլեշմոբյան հարց։

  • Բարբառներով ընթերցումներ Ավագ դպրոցի ճամբարականների հետ
  • Տեսանյութը՝ Իվետա Ջանազյանի

    Բարբառներ․ Փերիայի բարբառների բառարան։ Կազմեց Գևորգ Ալեքսանյանը։ Ուսուցչուհի՝ Թամար Ղահրամանյան

    Փերիան գավառ է եղել Իրանի Սպահան քաղաքի մոտակայքում, որտեղ ապրել են Շահ-Աբասի օրոք (1600-ականներին) Նախիջևանի Ջուղայից գաղթեցրած հայեր, ինչպես նաև պարսիկներ, վրացիներ, լոռեր, և թուրքեր։

    • Շիբաք – սարք, որ օրորոցի մեջ էր տեղադրվում երեխայի մեզն օրորոցից դուրս ուղղելու համար
    • Տրեխ կամ չարուխ – տակը կաշվից, երեսն թելոց միացված և ձեռքով կարված կոշիկ, որն օգտագործվում էր դաշտերում
    • Գիւայ – Բամբակե թելից ձեռքով կտորի պես գործված, տակը կաշի ոտնաման կամ կոշիկ
    • Մանգաղ – ցորենը ձեռքով հնձելու գործիք
    • Լուծ – Փայտից պատրաստված սարք, որը վարի ժամանակ եզների վզին էին դնում
    • Սամի – լուծն եզների վզին կապող փայտ, որը սամե թելով ամրացվում էր եզան վզին, որպեսզի լուծը մնար տեղում՝ վարի և սելը քաշելու ժամանակ
    • Սամի թել – հաստ թել հյուսած մանած բրդե թելերից
    • Վեծկի կամ գութան – տաշած ուղիղ փայտ մեկ ատամով, որի մի ծայրը միացվում էր լուծին, մյուսին հագցվում էր լափակը վարի ժամանակ
    • Սէլ – Եռանկյունի ձևով սարքված փայտե սայլ, երկու անիվով, որի վրա ցորեն և այլ բերքեր էր բարձվում և եզների միջոցով քաշվում
    • Լափակ – երկաթե կտոր, որը միացվում էր վեծկուն և վարի ժամանակ ոտքով սեղմվում գետնի մեջ, հողը վարելիս չմաշվելու համար
    • Հօտաղ – (երկիմաստ) իմաստ առաջին՝ փոքր երեխա, որ միայն չորս եզով (երկուսն առաջ, երկուսն հետև) վարի ժամանակ նստեցվում էր լուծի վրա, եզներին բզելով առաջնորդելու համար

    իմաստ երկրորդ՝ տավար արածացնելու համար վարձված 10-15 տարեկան երեխա

    • Բանվոր – ցորեն քաղելու, արտ ջրելու, ցորեն հնձելու և նման գործերի համար վարձված և տարով վարձատրվող չափահաս անձ
    • Օրվա բանվոր – օրեկան վարձվող և վարձատրվող բանվոր
    • Չամ – ցորենը հասկից բաժանելու ժամանակ, լուծին միացվող փայտե սայլականման սարք, որի երկու կեռ փայտերի միացման կետում աթոռ կար նստելու և եզներին առաջնորդելու, իսկ ներքևի մասում ուներ երկու շարք, ամեն շարքում մոտ 7-8 սուր փռունկով երկաթե անիվ, որոնք եզներին կլորաձև չամում ցորենի վրա քշելու ժամանակ՝ մանրացնում էր հասկերը
    • Կալ – գետինը հարթեցրած և ջրի օգնությամբ պնդացրած հողամաս, որի վրա կլորաձև փռվում էր հնձած և չորացած ցորենի հասկերը
    • Էրնել – չամով մանրացած ցորենը հուրսէլիով օդը մեջ գցելով քամու օգնությամբ ցորենը հարթից բաժանելը՝ կշռի տարբերության պատճառով ցորենը մի տեղ է ընկնում, հարթը մի տեղ
    • Հուրսէլի – պատառաքաղի նման երկար մատներով և կոթով սարք, որը օգտագործվում էր ցորենը հարթից բաժանելու համար
    • Հարթ կամ դարման – մանրացրած ցորենի ծեղ
    • Ծեղ – ցորենի ձող, որը օգտագործվում էր զամբյուղ պատրասելու, և երբեմն ձեռագործի համար
    • Եղան – հուրսէլու նման պատառաքաղանման սարք, սակայն երկու մատով, որն օգտագործվում էր ցորենի խուրցերը սէլից իջեցնելու և կալի անկյունում իրար վրա դասելու համար, և նաև կալում ցորենները փռելու համար
    • Խուրց – հավաքած ցորենը հնձելուց հետո և կեմով կապելուց հետո հազմում է խուրց
    • Կեմ – ճիլի ոլորելով հյուսած թել, որն օգտագործվում է խուրց կապելու համար
    • Ճիլ – ճահիճներում աճող չհասած բույսերը, օգտագործվող էին կեմ սարքելու համար
    • Փուլքա – իրար վրա շարված ցորենի խուրցեր
    • Թիթեն կամ թրիք – պատին խփելով կովի չորացած կղկղանք, որն օգտագործվում էր որպես վառելիք
    • Աթար – իրար վրա հավաքած, ապա գունդ-գունդ գետնի վրա չորացրած կովի կղկղանք, որն օգտագործվում էր որպես վառելիք
    • Փթիր – էշի կղկղանք, օգտագործվում էր որպես վառելիք: Նաև նրա ծուխին հականեխից հատկություններ էին վերագրում և օգտագործվում էր մրսածողության բուժման, ինչպես նաև մոծակներին քշելու համար:
    • Կու – կովի թարմ կղկղանք
    • Շիրա – խաղողի հյութից եփվող թանձր մեղրանման նյութ, որն ուտում էին հացի վրա քսելուց հետո: Խաղողը հյութը նախ լցվում էր կճուճներում և կարասներում, պարզվելուց հետո թաշտում եփվում ակութի վրա
    • Քրոշ – Խաղողը որտքով կոխրճելու համար սարքած ցեխից մարդու բոյի չափ սարքած ու կիրով պատած՝ վերևը բաց սենյակիկ՝ սարքված տունում։ Ելարանով վերևից խաղողները լցնում էին, իսկ մեկը վերևից մտնում և կոխրճում (տրորում) էր։ Խաղողի հյութը նովդանով սենյակից դուրս էր գալիս, որը ծածկված էր տախտակով, և օգտագործվում շիրա պատրաստելու համար։
    • Լովդայ – խաղողը բերքը հավաքելու ժամանակ օգտագործված երկար զամբյուղներ
    • Բելդաստա – բարակ գերանով աճող ծառի տեսակ, որն օգտագործվում էր լովդայ հյուսելու համար
    • Ակութ – Շիրա եփելու համար օգտագործվող ցեխից և քարից պատրաստված օջախ: Դեմը փոքրիկ դռնակ ուներ փայտ, ցախ և աթար վառելու համար, վերևում երկու փոքր ծակ, որոնք վրա էին տեղադրվում անոթները
    • Քարպիճ – չեփած աղյուս
    • Թաշտ – նույնաչափ պղնձից անոթներ, որն օգտագործվում էր շիրա եփելու կամ շոր լվանալու նպատակով ջուր տաքացնելու համար
    • Տաշտ – տարբեր չափերով ցեխից կամ կավից անոթներ, որն օգտագործվում էր խմոր անելու կամ կաթի համար
    • Կիր – շինության մեջ օգտագործվող նյութ
    • Պուրպիկ – կտորից սարքած խրծիկ (տիկնիկ)
    • Քարիզ – տարբեր բարձրություններում փորած հորեր, որոնք քանալների միջոցով միացվում էին իրար, և արդյունքում սարից հավաքված ջուրը նաև ուղղվում էր դեպի արտեր և թափվում առուներ, որոնցից հերթով արտերը ջրում էին հողագործները: Տարին մեկ անգամ օգտվողները միասին մաքրում էին քարիզները և առուները:
    • Գետառ – գետին մոտիկ և գետից ջրվող արտեր
    • Քարիզգյան – գետին ոչ մոտ և քարիզի ջրով ջրվող արտեր
    • Պարկ – այծի կամ ոչխարի ամբողջական կաշվով պատրաստված քսակներ, որոնց մեջ էին լցվումպահվում ցորենը կամ ալյուրը
    • Փեթակ – ալյուրի շտեմարան՝ տնում սարքած սենյակ, որը մեկ պատուհան ուներ ալյուրը սենյակում լցնելու, իսկ մեկ փոքրիկ դռնակ ներքևում՝ ալյուրն այնտեղից վերցնելու համար։ Մինչ տան առաստաղն էր հասնում։
    • Տոկտան – Փեթակից ավելի փոքր շտեմարան, որտեղ ցորեն, գարի և այլ բաներ էին պահում․ սառնարանի չափ բայց մի քիչ ավելի բոյով։
    • Տրտինգ անել կամ որտզի գցել – ձիու կամ իշան վազելով քացի խփելը
    • Քուրսի – տներում տաքանալու համար, տան վառ թոնրի վրա քառակուսի սեղան էին դնում և վրան բուրդե կարպետ գցում, որը կոչվում էր քուրսի: Քուրսու տակ նստելով տաքանում էին: Թոնրի կավե խուփը դրած էր լինում՝ կողքը մի քիչ բաց

    Փերեցի կնոջ տարազը բաղկացած էր լինում երեք կամ չորս շերտից, առաջինը շապիկ, երկրորդը՝ ախլուղ կամ չին կամ միթան, որոնք մինչև ծնկի ցած էին հասնում և կարվում էին մետաքսից, չիթից կամ խաթայուց, երրորդը՝ գոգնոց, չորրորդը՝ (ոչ միշտ) քուլաջա

    • Շապիկ – կնոջ տարազի առաջին շերտը, որ առաջ էր հագվում: Բաղկացած երկարաթև և մինչև սրունքները հասնող շորից
    • Ախլուղ – շապիկի վրա հագնվող, կողքը կտրվածքով կամ ճեղքով, տան և դրսի գործերի ժամանակվա համար
    • Չին – գոտու ցածը չիներով (ծալքերով) ընդհանրապես աղջիկների կողմից հագնվող շապիկը վրայի շոր, տան և դրսի գործերի և նաև հյուր գնալու ժամանակ
    • Միթան – լայն բայց առանց ծալքերի հյուր գնալու ժամանակ շապիկի վրա հագնվող շոր
    • Գոգնոց – կտորից ախլուղի, չինի կամ միթանի վրա հագնվելի, երբեմն դոշի շուրջը կանթած փող կարած
    • Քուլաջա – հյուր գնալու ժամանակ վրայից հագնվող կարճաթև մինչև ծնկի ցածը հասնող մահութե վերարկու
    • Լաչիկ – կանանց գլխաշոր, գլուխը կապելու համար, որպեսզի մազերը չերևան: Կանայց մուգ բորդո, իսկ աղջիկները գոլի լաչիկ էին կապում՝ ծաղիկներով:
    • Գոլի – նարնջագույն
    • Եամշաղ – բարակ կտավից կամ չլվարից կտոր, ամուսնացած կանանց բերանը թակցնելու համար, որն ամրանում էր գլխի հետև

    Փերեցի տղամարդու տարազը բաղկացած էր շապիկից և թումբանից

    • Թումբան – տղամարդկանց լայն տաբատ, որն գոտքատեղում ամրանում էր խունջանով և ցածից բաց էր, հարուստները դավիթե թումբան էին հագնում, աղքատները՝ կտավե
    • Խունջան – տաբատի գոտքատեղում շրջեշուրջ անցկացրած ծակից անցնող թել կամ կտորի մաս, որը քաշվում և կապվում էր՝ տաբատի վերևը նեղացնելու և հագում ամրացնելու համար: Նաև կանայք ավելի կարճ տարբեր երկարությունների թումբան էին հագնում շապիտի տակ
    • Մահութ – քարայծի կաշվի նման կտորի տեսակ
    • Դավիթ – որակավոր սև փայլփլուն կտորի տեսակ
    • Չիթ – բամբակե թելից բարակ կտորի տեսակ
    • Կտավ – բարակ բամբակե կտորի տեսակ, չիթից ավելի հաստ
    • Չլվար – բամբակե կտորի տեսակ
    • Խաթայի – փայլփլուն կերպասի կամ ատլասի նման կտորի տեսակ

  • Շարքին չյարմարող բառը․ արևմտահայերեն խաղ Հուրի Աթարեանի կողմից
  • Խաղալու համար ներբեռնել ֆայլը։

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *