Լեզվաբանական ամսագիր # 34

Բովանդակություն

  • Հանելուկներ․ առաջարկում են սովորողները
  • Բառերի ու արտահայտությունների հետքերով
  • Ճիշտ խոսենք
  • Բառարանների ստեղծման պատմությունից
  • Ինչպես օգտվել օնլայն բառարաններից

Հանելուկներառաջարկում են սովորողները

Այն ի՞նչն է, ի՞նչը,
Միշտ կապույտ է,
Ջուր չէ, ամպերի տունն է։

****

Այն ի՞նչն է, ի՞նչը,
Գույնզգույն է, մեծ է,
Հայտնվում է երկնքում անձրևից հետո։

Ռաֆայել Գրիգորյան

***

Այն ի՞նչն է, ի՞նչը,
Փոքր է, սպիտակ է, 
Համ է տալիս։ 

***

Այն ի՞նչն է, ի՞նչը,
Փոքր է, սպիտակ է, 
Քաղցր համ է տալիս։ 

***

Այն ի՞նչն է, ի՞նչը,
Սպիտակ է և փափուկ, 
Պարելով իջնում է։ 

***

Այն ի՞նչն է, ի՞նչը,
Նա խոշոր է,  
Բայց փիղ չէ, 
Սպիտակ ու մեծ է, 
Ուտում է ձուկ։ 

Մարկ Մուսայելյան, Տիգրան Շահսուվարյան

Բառերի ու արտահայտությունների հետքերով
Ասա՝ ում հետ ես հաց կերել

Հայկական հնավանդ իմաստուն մի ասացվածք կա: Մեկին հարցնում են. «Եղբայրդ ինչպիսի՞ մարդ է»: Պատասխանում է. «Չգիտեմ, հետը սեղան չեմ նստել»:
Միտքը առանձնապես դժվար չէ կռահել. սեղանի, նրա վրա շարված բարիքների առաջ բերած անկաշկանդ, անկեղծ մթնոլորտը մարդուն ճանաչելու բավական հուսալի հիմքեր ստեղծում է: Համենայնդեպս եթե պատմության մատյաններն էլ չվկայեն, լեզուն անվերապահ վկայություն ունի առ այն, որ հեռու-հեռավոր մեր նախնիներն իրենց համար ընկեր են ընտրել այն մարդկանց շրջանից, որոնց հետ…հաց են կերել:
Չե՞ք հավատում: Եկեք միացեք ինձ, և ստուգաբանենք թեկուզ հենց ընկեր բառը:
Մեր բառարանները միաբերան վկայում են, որ ընկեր հետևյալ բաղադրությունն ունի. ընդ «հետ» + կեր «ուտելիք կամ ուտող»: Կ-ից առաջ ընդ-ի Դ-ն ընկել է, ինչպես այդ տեղի է ունեցել ընկողմանել (ընդ + կողմանել = «կողքի՝ թեք ընկնել»), ընկալել (ընդ + կալել = «բռնել մտքով»), ընկրկել(ընդ+կրուկ+ել=«կրունկի վրա՝ ետ-ետ գնալ, նահանջել») և այլ բառերում։

Ստուգաբանենք նաև ֆրանսերեն compagnon [կոմպանյո՛ն], անգլերեն companion [քըմփե՛նիըն ] «ընկեր», գերմաներեն kompanie [քոմփանի՛ի] «ընկերություն» բառերը, որոնք բոլորն էլ հանգում են ուշ լատիներենի companio [կոմպա՛նիո] բառին=com «հետ» + panis [պա՛նիս] «հաց»։ Ուրեմն այդ բոլոր բառերը տառացի նշանակում են «հետը հաց ուտող»։

Ի վերջո ամենայնի կարող եմ հիշել և ռուսերեն հոմանիշ однока՛шник բառը, որ բառացի նշանակում է «հետը շիլա՝ կաշա ուտող»։

Ուրեմն ի՞նչ։

Ժողովուրդն ասում է․ «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ դու ով ես»։ Լեզվաբանական տվյալներից ելնելով՝ կարող ենք մի փոքր բանափոխել այս իմաստուն ասացվածքը․ «Ասա՝ ում հետ ես հաց ուտում, ասեմ՝ դու ով ես»։

Նյութը թվայնացրեց Վահան Ղուկասյանը
Աղբյուրը՝ Պ․ Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Ճիշտ խոսենք
Ներկայացնում է Հյուսիսային դպրոցի սովորող Արև Ավետյանը։ Ուսուցչուհի՝ Քրիստինե Շահբազյան

Պամիդոր — լոլիկ
Կարտոշկա — կարտոֆիլ
Ջոգել — հասկանալ
Լյուստռա — ջահ
Կառոբկա — տուփ
Սապոգ — կոշիկ
Կուրտկա — բաճկոն
Շալվար — տաբատ
Բլուզկա — բլուզ
Ավտո — մեքենա
Պատագոլնիկ — պատուհանագոգ
Զարյադկա — լիցքավորիչ
Գետին — հատակ
Զիբիլ — աղբ
Կոֆե — սուրճ
Չայ — թեյ
Նասկի — գուլպա
Սումկա — պայուսակ
Հելնել — արթնանալ
Կնոպկա — կոճակ
Կանֆետ — կոնֆետ
Նաուշնիկ — ականջակալ
Զեբռա — զեբր
Կռակադիլ — կոկորդիլոս
Լիֆտ — վերելակ

Աղբյուրը՝ Արև Ավետյանի բլոգ

Բառարանների ստեղծման պատմությունից․ ներկայացնում է Աշոտ Գրիգորյանը։ Ուսուցչուհի՝ Արմինե Աբրահամյան

Բառարանների մասին տեղեկություններ որոնելիս հետաքրքիր բաներ իմացա։ Այդ մասին էլ կշարադրեմ ներքևում։

Բառարանագրությունը սկզբնավորվել է մ.թ.ա. 3֊րդ հազարամյակում հին շումերների կողմից։

Ոսկեդարում( 5֊րդ դարում)  ստեղծված ոչ մի հայկական բառարանագիտական աշխատանք դեռ չի հայտնաբերվել։ 6֊10֊րդ դարերում իմաստասիրական և այլ բառեր հայտնվեցին՝ իրենց բացատրություններով։ Այս ժամանակից մնացել է մի հունարեն բառացանկ և լատին-հայերեն մի բառացանկ՝ հայերեն բառերի նաև լատինատառ գրությամբ, որոնցից ոչ մեկը այբբենացված չեն։

11-16-րդ դարերում հայ բառարանագիտությունն սկսում է զարգանալ։ Հայերեն առաջին հայտնի բառարանը Արիստակես Գրչի ուղղագրական բառարանն է,  որը գրվել է 12-րդ դարում։

17-20-րդ դարերում մատենակից բառարաններից բացի, երկրագնդի 45 հայագիտական կենտրոններում ավելի քան 280 հայագետներ հրատարակել են 320 բառարան։ Առաջին հայերեն տպագիր բառարանը եղել է Ֆրանչեսկոս  Ռիվոլայի հայերեն-լատիներեն բառարանը, որը լույս է տեսել 1621 թվականին։ Սակայն հայ բառարանագրության հայրն է համարվում Մխիթար Սեբաստացին, ով 1749-ին հրատարակել է «Բառգիրք հայկազեան լեզուի» առաջին հատորը, ապա 1769 թվականին՝ երկրորդ հատորը։ 19֊րդ դարի 80-ական թվականներին Կ. Պոլիսը դառնում է հայ բառարանագիտության կենտրոն։ Միայն 1880 – 1914 թվականներին Կ.Պոլսում հրատարակվում և վերահրատակվում են 49 բառարան։Եւ միայն 20-րդ դարի վերջին կեսում   լույս է տեսել 63 բառարան։

Ինչպես օգտվել օնլայն բառարաններից․ ներկայացնում են սովորողները։ Ուսուցչուհի՝ Արևիկ Ներսիսյան

Ներկայացնում է Անի Եղիսաղոյին

Ներկայացնում է Հենրիկ Կարապետյանը

Ներկայացնում է Մանանա Առաքելյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *