Լեզվաբանական ամսագիր # 10

Բովանդակություն

  • Ուսուցողական խճանկար
  • Ասա մեկ բառով
  • Այլ կերպ
  • Ճիշտ խոսենք
  • Բառերի ու արտահայտությունների հետքերով

Դիջիթեքյան ստուգատեսի շրջանակում Գագիկ Ղազարյանը և Հայկ Մնացականյանը, մասնակցելով կրթահամալիրում կազմակերպված դասընթացներին, սովորել են նոր ծրագրեր և ներկայացնում են խաղերի իրենց ընտրանին՝

Գագիկ Ղազարյանի պատրաստած խաղերը։
Ուսուցողական խճանկար, խաղալու համար անցնել հղումով։

Ասա մեկ բառով․ խաղալու համար անցնել հղումով՝

Հայկ Մնացականյանի պատրաստած խաղը, խաղալու համար անցնել հղումով՝

Այլ կերպ խաղն է առաջարկում հեռավար սովորող Ալեն Բալայանը՝

Սովորենք ճիշտ խոսել

Բառարանը կազմեցին Գայանե Նազարյանը, Գոհար Ալեքսանյանը, Նարե Արղությանը, Ջոն Պողոսյանը՝  լսելով ու գրի առնելով շրջապատում լսած սխալները:

խի-ինչու՞
վեկալեմ-վերցնեմ
կարամ եթամ-կարող եմ գնալ
կարողա– միգուցե
դասս պռծա-դասս վերջացրի
վռազն եմ-շտապում եմ
ես հելա -ես գնացի
կարամ — կարող եմ
կարաս գնաս- կարող ես գնալ
դավայ խաղանք-արի խաղանք
կռանդ-ծորակ
կրեմ-քսուք
պակա-հաջողություն
քնից հելա- քնից արթնացա
դասերը պրծավ-դասերն ավարտվեցին
քնիցս շուտ հելա- քնիցս շուտ արթնացա

Բառերի ու արտահայտությունների հետքերով։
Հունվարյան ճամբարի ընթացքում ճամբարականները բազմիցս առնչվեցին խաղ բառին, կարդացին և իմացան ազգագրական նոր խաղեր, համակարգչային տարբեր ծրագրեր սովորեցին ու նոր խաղեր պատրաստեցին, ընդմիջումներին էլ սեղանի տարբեր զարգացնող խաղեր խաղացին։ Իսկ ինչ է նշանակում խաղ բառը, որոշեցինք այս անգամ գնալ խաղ բառի հետքերով։
Ինչ է նշանակում խաղ բառը

Ո՞վ չգիտե, որ խաղ մեր լեզվում նշանակում է «խաղալու գործողությունը», «ժամանց», «թեթև գործ», «կատակ» կամ «ծաղր», «տաղ. երգ»… Ժողովրդական խոսքի մեջ խաղ նշանակում է նաև «հոդ», ծնկահոդին, օրինակ, ասում են ծնկի խաղ։ Եվ խաղ բառի այս վերջին իմաստը՝ «հոդ», իրականում բոլորովին էլ վերջինը չէ, այլ եթե ուզում եք իմանալ՝ առաջիններից մեկը, եթե ոչ առաջինը։ Բանն այն է, որ խաղալ բայը հիմա է «խաղ անել» նշանակում, իսկ առաջներում՝ գրաբարում ուներ «շարժվել» իմաստը։ Եղիշեն գրում էր. «Խաղա՝ գնա՝ յերկիրն [հերկիրն] Քուշանաց, և մենք պետք է հասկանանք «Շարժվիր գնա քուշանների երկիրը»։Սակայն ինչու գնանք մինչև Եղիշե, կարդանք Հովհաննես Թումանյանի հետևյալ տողերը (Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց)։

Եվ թարմ աղմուկով մանկունք մեր մատաղ
Առաջ են խաղում լուսավոր տենչով…

Ընդգծված արտահայտությունը նշանակում է առաջ են շարժվում։ Ասում ենք առաջխաղացում և հասկանում ենք ոչ այլ բան, քան շարժում դեպի առաջ։ Խաղացկոտ, խաղացկուն ենք ասում և հասկանում ենք շարժում, թռվռացող…

Այնպես որ միանգամայն հասկանալի է թե ինչու է խաղ նաև հոդ նշանակում, որովհետև մարմնի հոդը նրա վերջույթների շարժուն մասն է։ Ուրիշ ոչինչ։

Աղբյուրը՝ Պ․ Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»
Տեքստը թվայնացրին Մարի Աղաբեկյանը, Գոհար Ալեքսանյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *