Լեզվաբանական ամսագիր # 29

Բովանդակություն

  • Դարձվածքների հետքերով
  • Դարձվածք․ նկարում ենք դարձվածքներ
  • Սովորում ենք դարձվածքներ
  • «Սովորող-սովորեցնող» նախագծով ստեղծված միասնական խաղ

Դարձվածքների հետքերով
Ծովն ի՞նչ մեղք ունի

Երբ մեկը, զայրույթից ու կատաղությունից կուրացած, բարկությունը թափում է անմեղի վրա, նրա համար օգտագործում են «ծովն է խարազանում» դարձվածքը ( ռոսերեն՝ высекает море ):

Սակայն ի՞նչ գործ ունի այստեղ ծովը, կամ ծովին ծեծն ի՞նչ կանի։
․․․Պարսից Քսերքսես Առաջին արքան (թագավորել է մ․ թ․ ա․486-465-ին ), որ ժառանգն էր Դարեհ Առաջինի (թագ․ մ․ թ․ ա․ 522-486-ին), 480-ին արշավեց հույների վրա և գլխովին ջախջախվեց ծովային մարտում։

Եվ կատաղած արքան հրամայեց․․․ խարազանել ծովը, հասկանալի է, նրան համարելով իր պարտության պատճառը։
Այստեղից էլ պատմության և լեզուների մեջ մնաց «ծովը խարազանել» դարձվածքը։

Նյութը թվայնացրեց Ալիսա Արշակյանը
Աղբյուրը՝ Պ․ Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Կոշիկիցդ վեր մի՛ ելնի

Կոշիկից վեր ելնել (բարձրանալ) դարձվածք է, որ նշանակում է «իր հասողությունից դուրս ու վեր բաների մեջ քիթը խոթել», «աշխատել իրեն հնարավորություններից վեր ցույց տալ»:

Ահա մի այդպիսի վիճակ, որ ներկայացնում է ամերիկահայ երգիծաբան Վահրամ Տատրյանը. 
Հակառակ տարազին- որ հայտնի կ’ ըներ գյուղացիությունը – մարդը քաղաքացիի հովեր կ’ առնե և հնակարկատին հետ կը խոսի որպես թե քաղաքի պորտին վրա ծնած էր: Խանութպանը կը խնդա քթին տակեն, և կոշիկեն վեր ելլող մարդուն խաղ մը խաղալու համար կ’ ըսե.․․
Չգիտեմ՝ նկատե՞լ եք արդյոք , թե՞ ոչ, բայց իրական փաստ է, որ ամեն մասնագիտության տեր մարդու մոտ պրոֆեսիոնալ սովորություն է փողոցով  անցնելիս կամ այլ դեպքերում ուշադրություն դարձնել իր մասնագիտությանը վերաբերող մանրամասներին․ վարսավիրը՝ դիմացինի մազ-մորուքին, սանրվածքին, դերձակը՝ հագնվածքին, հագուստի կարվածքին, կոշկակարը՝ կոշիկներին և այլն։

Պատմում են ահա, որ միջնադարյան Եվրոպայի խոշոր քաղաքներից մեկում մի հայտնի նկարիչ իր մի գործն է ցուցադրած լինում՝ տղամարդու նկարը, ամբողջ հասակով։ Պատմում են այնպես, որ մի կոշկակար անցնում է այդ փողոցով և նկարին նայելով իսկույն նկատում է, որ մարդու կոշիկները այնպես չեն ներկայացված, ինչպես կյանքում են լինում։Դիտողություն է անում  կողքին կանգնած նկարչին, որն անմիջապես համոզվում է և հաջորդ օրն իսկ ուղղում մտցնում:
Մյուս օրը կոշկակարը, ոգևորված իր հաջողությունից, դիտողություն է անում արդեն դիմագծերի կամ մի ուրիշ մասի վերաբերյալ, ինչ խոսք , այս անգամ արդեն մի ապուշ բան է առաջարկում : Եվ նկարիչը դառնում նրան ասում է․
 -է՜, չեղավ, բարեկամ , կոշիկիցդ վեր մի՛ ելնի…

Իրո՞ք այսպես է առաջ եկել հիշյալ  դարձվածքը, իրակա՞ն է արդյոք պատմությունը՝ չգիտեմ, բայց որ այն խիստ ուսանելի է, դա հաստատ է:

Նյութը թվայնացրեցին Լիա Հովհաննիսյանը, Մարի Բեգլարյանը, Նատալի Զաքարյանը
Աղբյուրը՝ Պ․ Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Դարձվածք․ նկարում ենք դարձվածքներ։ Դարձվածքները նկարել են «ԽԽունջ» ջոկատի ճամբարականները։ Դասվար՝ Հռիփսիմե Առաքելյան։
Նայեք նկարները և գտեք դարձվածքների իմաստները՝

Խաղեր

Սովորում ենք դարձվածքներ

«Սովորող-սովորեցնող» նախագծով ստեղծված միասնական խաղ ։ Խաղը ստեղծել են «Օր օրի» ջոկատի ճամբարականները։ Դասվար՝ Սաթենիկ Սիմոնյան

Խաղեր Արևմտյան դպրոց-պարտեզի ճամբարականների կողմից։ Խաղալու համար պետք է ֆայլերը ներբեռնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *