Լեզվաբանական ամսագիր # 31

Բովանդակություն

  • Մարդկանց անունները
  • Անդրադարձ ֆլեշմոբին․ մեր անունները
  • Փետրվարի 21-ը՝ Մայրենի լեզվի միջազգային օր
  • Լեզվի մասին․․․
  • Խորանարդիկներով խաղ Նարե Մաթևոսյանից

Բառերի ու արտահայտությունների հետքերով․
Մարդկանց անունները

Անուն կա, որ վարդի բույր է,
Կա, որ սարի պարզ աղբյուր է,
Կա, որ քեզ տուն կանչող քույր է,
Կա,որ անուշ մոր համբույր է,
Կա, որ ձեռիդ եղբոր թուր է,
Լավ անունը՝ պատիվը մեր,
Միշտ լավ գործի ծնունդն անմեռ:

Հովհ. Շիրազ, «Մարդկանց անունները»

Անուն էլ կա, որ պարզապես «հասարակ անուն է դարձել»: Դասագրքերից հայտնի է, թե ո՛ւմ անունից են վոլտ֊ն ու վատտ֊ը, օհմ֊ն ու տորիչել֊յան դատարկությունը , ռենտ-գեն-ն ու դիզել-ը:
Եկեք ցուցակը լրացնենք:
Մեկենաս (ռուսերեն Меценат): Գայուս Ցիլնիուս Մեցենաս= Մեկենաս-ի՝ հռոմեական Օգոստոս կայսեր մտերիմ բարեկամի անունն է: Էտրուսկական ծագում ունեցող այս մարդն ապրել է մ. թ. ա. 74 (64)—8 թվականներին և եղել է հռոմեական անվանի հեծյալ, հովանավորել է ժամանակի գիտնականներին, բանաստեղծներին, մասնավորապես Վերգիլիուսին (մ. թ. ա. 70—19), Հորացիուսին (մ. թ. ա. 65—8) և Պրոպերցիուսին (մ. Թ. ա. 49՞—15՞): Ահա թե ինչու այժմ հայոց և շատ այլ լեզուներում մեկենաս նշանակում է «գրողի, արվեստագետի կամ գիտնականի աշխատանքը հովանավորող անձնավորությունը»:

Նեռ, որ նշանակում է «չար՝ բիրտ ուժ», գալիս է աշխարհի հայտնի ամենաբիրտ տիրակալներից մեկի՝ հռոմեական կայսր Կլավդիոս Ներոնի անունից (մ. թ. 37—68), որ ամբողջ 14 տարի (54—68) քստմնելի ոճիրներ է կատարել: Բավական է թվել, որ նա խղճի վրա են նստած իր մոր, հորացուի որդու, երկու կանանց, Սենեկայի, Լուկիանուսի, Պետրունիուսի մահը կամ սպանությունը: Մի մարդ է եղել, որ տաղանդավոր բանաստեղծի հավակնություններով տարված ՝ Հռոմն է այրել տվել, որ մուսան գա և բանաստեղծություն գրի: Եվ բնական է, որ այդպիսի մարդու անունը միայն նեռ-ի առումով էլ պիտի հասարակ անուն դառնար.

Բայց այս անգամ հեռուներից
Գալիս է Նե՜ռ Լենկ֊Թեմուր.—
Հա՞յ կպրծնի նրա ձեռքից՝
Ճամփան կրակ, սով ու սուր:

Դերենիկ Դեմիրճյան, «Լենկ-Թեմուր»

Հատվածը թվայնացրեց Մանե Սարգսյանը

Ի դեպ, Ներոն-նեռ-ն այդպիսի «բախտի» արժանացած միակ գործիչը չէ․17 -րդ դարում Անգլիայում ապրել է Ջեք Քեչ անունով մի պետական դահիճ, և մինչև օրս էլ անգլերեն Jack Ketch նշանակում է «դահիճ»։

Նույն Անգլիայում, Լոնդոնի մոտ գտնվող ՍաուԹուըրք բնակավայրում,18-րդ դարում ապրելիս է եղել իռլանդացի հանցագործների մի ընտանիք՝ Հո՝ ւուլիգան (Hooligan) ազգանունով։ Եվ այստեղից է հանրահայտ խուլիգան-ը (ռուսերեն տառադարձությամբ)։

Բռայլյան այբուբեն, բռայլյան համակարգ։ Սա բոլորիդ հայտնի՝ կույրերի այբուբենն է, 6 կետերի տարբեր զուգորդումներով կազմված մի համակարգ, որն ստեղծել է ֆրանսիացի հայտնի հումանիստ գիտնական Լուի Բռայլը ( 1809-1852): Այս համակարգի հայացման պատիվն ու երախտիքը պատկանում է հայ սիրված երգահան, աչազուրկ Նիկողայոս Տիգրանյանին (1856-1951):

Ֆրանսիացի Բռայլը դժբախտ աչազուրկներին անգնահատելի ծառայություն է մատուցել։ Սակայն ահա մի ուրիշ ֆրանսիացի՝ դոկտոր Գիլիոտինը (ֆրանսերեն արտասանությամբ՝ գիյյոտին), իր անունն «անմահացրել» է մի այլ, բայց հրեշավոր գյուտով․նա է հնարել գիլիոտին կոչված մեքենան, գլխատման դժոխային մեքենան, որ առաջին անգամ գործադրվել է ֆրանսիական մեծ հեղափոխության շրջանում, 1792-ի ապրիլի 15-ին, ֆրանսիայի տիրակալ Լյուդովիկոս 16-րդի կողմից։ Սակայն ընդամենը մեկ տարի անց գոռոզ արքան իր պարանոցին է փորձել նրա սրությունը․․․

Ֆրանսիացի Գիլիոտինի հոգեհարազատ եղբայրը, միայն թե ավելի «կատարելագործված» ու «այժմեական», կարող է համարվել Ամերիկայի Վիրջինիա նահանգի պլանտատոր, ցեղապաշտ Զառլզ Լինչը, որին անվան հետ են կապված լինչ-ը, լինչահարել-ը, լինչի դատաստան-ը, լինչի դատաստանին ենթարկել-ը։

Իսկ եթե Ատլանտյան օվկիանոսը կտրեք անցնեք դեպի արևելք, գաք հասնենք Իռլանդիա, ոտք դրած կլինեք բոյկոտ, բոյկոտել, բոյկոտ հայտարարել, բոյկոտի ենթարկել արտահայտությունների «ծննդավայրը»։ Այստեղ իռլանդացի գործարանատեր Բոյկոտի (Բոյքոթ) բանվորները 1880-ին ի նշան բողոքի հրաժարվեցին նրա հետ որևէ հարաբերության մեջ մտնելու։ Եվ այնուհետև այդպիսի գործողությունն սկսեցին բոյկոտ կոչել։

Հատվածը թվայնացրեց Սառա Կարապետյանը

Մարտեն, մարտենյան հնոց, մարտենյան արտադրություն։ Գալիս են դարձյալ Ֆրանսիացի ինժեներ Պիեռ-Էմիլ Մարտեն-ից (1824-1915), որը 30 տարիներ եղել է պողպատաձուլական գործարանի տնօրեն, 1864-ին մշակել է բոցավառարանում ձուլածո պողպատ ստանալու նոր եղանակը։ Մեռել է ծերացած, աղքատ, անհայտության մեջ։ Նրա գյուտից 30 տարի անց որոշվել է նրան արձան կանգնեցնել։ Ու երբ այս առիթով սկսել են նրա ծննդյան ու մահվան տարեթվերը փնտրել, նոր միայն պարզվել է, որ …դեռ ողջ է։

16-րդ դարում Ֆրանսիան Պորտուգալիայում դեսպանի պաշտոնով ներկայացնում էր ոմն Ժան Նիկո։ Նա այդպես էլ անհայտ «ոմն» կմնար, եթե նրա միջոցով Ֆրանսիայում, ապա ողջ Եվրոպայում տարածված չլիներ հետագայում նրա անունով կոչված նիկոտին թույնը։

Փարիզի կոմունայի դահիճներից մեկի՝ գեներալ Գալիֆֆեի անվան հետ է կապված զինվորական գալիֆե-ն։ Սակայն անձնանուններից ոչ պակաս հասարակ անուն դառնալու «սովորություն ունեն» նաև տեղանունները, մարդիկ դրանցով են կոչում տվյալ վայրի արտադրանքը։

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը ( արաբերեն հնչողությամբ՝ Դիմաշկղ) իր ժամանակին աշխարհին հայտնի է եղել պողպատե հիանալի սրերով։ Ահա թե ինչու հայերս ունեցել ենք դմշկի բառը, որ նշանակել է հենց «դամասկոսյան պողպատե թուր»։ Բայց հայտնի է եղել Դամասկոսի բեհեզը, դրա համար էլ Ֆրանիսայում դամաս նշանակում է «ընտիր բեհեզ»։ Ակնեցիներն ավելի հեռու են գնացել. նրանց բարբառում, վկայում է Հրաչյա
 Աճառյանը, դ՚մշխի նշանակում է. «1. դիմացկուն (կտոր և այլն), 2. ամրակազմ և դիմացկուն (կին), 3. մատղաշ»։

Սիցիլիայի Աքատես գետի անունից ունենք ակատ (թանկագին քար), Հնդկաստանի Քաշմիր քաղաքի ու 
նահանգի անունից՝ քաշմիր (ընտիր շալ), իսկ հարևան Պակիստանի կարաչի-ից է, ասում են, արևելահայ բարբառային ղարաչի-ն, որ նշանակում է «աղմկարար. կռվազան»… 
Ալեքսանդրիայի մոտ գտնվող Փարոս կղզին (որի վրա է կառուցված եղել հայկական լուսասփյուռը) իր անունը տվել է ծովագնացների փրկիչ հսկայական ջահերին և…մեքենաների լուսարձակներին (հունարեն ֆարոս «փարոս»> ֆրանսերեն phare [ֆա՛ղը]
«1. փարոս , 2. մեքենայի լույս »> ռուսերեն фара «մեքենայի լույս»)։

Հյուսիսային Աֆրիկայի հնամենի Ֆես արհեստագործական քաղաքը «կնքահայրն » է արևելյան հայտնի գլխարկի (որ արևմտահայերն էլ էին դնում ), Կաֆֆա երկիրը՝ Եվրոպական լեզուների
 կոֆե բառերի (արևմտահայերեն խահվե), իսկ Ալեքսանդրիայում կառուցված անտիկ Մուր պալատը ՝ Եվրոպական museum-ի (ռուսերեն музей )։

Տխուր պատմութրուն ունի Պանամա-ն։ Անցյալ դարի 80-ական թվականներին, երբ կառուցվում էր ջրանցքը, Ֆրանսիական բաժնետիրական ընկերություններն ամեն
միջոցի դիմում էին՝ ըստ հնարավորին շատ շահույթ կորզելու այդ եկամտաբեր գործից, ուստի բանը հասավ մինչև մինիստրների կաշառման։ Այդ ամբողջ կեղտը բացվեց 1888-ին, երբ ընկերությունները սնանկացան։ Ահա թե ինչու պանամա, պանամա բացվել արտահայտությունները 
 դարձան հոմանիշ ֆինանսական ու քաղաքական խարդախությունների…

Այժմ անցնենք   հեղուկ նյութերին ։

Հայտնի օծանելիք օդեկոլոնն իր անունը ստացել է Ֆրանսիական Cologne [կոլոնյե] քաղաքից, որն այսօրվա գերմանական Քյոլնն է։ Ֆրանսերեն eau de Cologne [օ դը կոլոնյե] նշանակում է «ջուր Կոլոնյի »։Ինչպես որ eau de Javelle [օ դը Ժավելլը] նշանակում է «ջուր ժավելի»։ Իսկ Ժավելը Փարիզի մոտ գտնվող գյուղ էր, որ հիմա մտել է Փարիզի կազմի մեջ։ Շամպան-ը գալիս է Ֆրանսիական Champagne [շամպայնը] քաղաքի անունից, պորտվեյն-ը Պորտուգալիայի Պորտու(0պորտո) քաղաքի անունից և գերմաներեն նշանակում է «Պորտիգինի»։ Խերև-ը գալիս է Ղրիմի Խերեսից… Սրանց հետ «մրցում են» ոչ ոգելից ըմպելիքների անունները՝ բորժոմ, էսենտուկի, ջերմուկ…

Բայց ամենից հետաքրքրականը թերևս բորդո-ն է։ Սա առաջին հերթին ֆրանսիական հռչակավոր քաղաքի անունն է և ստուգաբանորեն այլ իմաստ չունի, քան … «եզր՝ ափ ջրի (ծովի)». bord [բոր] «եզր, ափ» + deau [դօ] «ջրի» ։

Ուրեմն այսպես է կոչվում ծովափյա քաղաքը, որն աշխարհում հայտնի է իր իր հրաշալի գինով, և մարդիկ փոխանակ Բորդոյի գինի ասելու, ուղղակի ատում են բորդո։ Հետագայում այս անունը գինուց էլ անցել է համապատասխան գույնին (ԳԻՆԵգույն, բորդո)։

Հատվածը թվայնացրեց Ալիսա Արշակյանը
Աղբյուրը՝ Պետրոս Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Անդրադարձ ֆլեշմոբին մեր անունները

Ֆլեշմոբյան առաջադրանքն էր՝ Nayiri.com (բառարանների պահոց)-ից «Արական անձնանուններ», «Իգական անձնանուններ» բառարանների օգնությամբ պարզի՛ր քո և ընտանիքիդ անդամների անունների բացատրությունը։

Սովորողների աշխատանքներից․ գտեք ձեր անունները

Արև– նշանանում է պայծառ, շողացող
Կառլեն-Կառլ Մաքսի և Լենինի անունների միացությունն է
Արեգ– արև, արեգակ
Դավիթ– սիրելի, սիրեցյալ
 Զարինե– զար (ոսկի) և ինե ածանցով կազմված անուն
Ռաֆայել (Ռափաել) – եբր. Rafael անունն է, որ կազմված է rfa <բժշկել> և el <Աստված> բառից. նշանակում է <բժշկություն Աստծո>: Սա Աստվածաշնչային հրեշտակապետերից մեկի անունն է:
Լուսինե– հայկական կանացի տարածված անուն է։ Հայերեն «լուսին» բառից կամ անձնանունից է, որը 15-18-րդ դարերից եղել է հայերի մոտ և նշանակել է «գեղեցկադեմ», «պայծառատես»։ Բառավերջին «ե» ձայնավորը բարեհնչության և իգականեցնելու համար է ավելացվել
 Սամվել (Սամուէլ) – եբր. նշանակում է Աստվածադիր կամ <Աստծո տված>:
Միքայել – եբր. նշանակում է <ով է որպես Աստված> : (Միքայել հրեշտակապետը համարվում է ամենազորեղը երկնքում ու նրան տրված է աշխարհի վերջում Բեսեբուղ սատանային շղթայելու և կրակի լիճը գցելու իշխանությունը):
Մարգարիտ – թանկագին քար, որ կը կազմուի կարգ մը խեցեմորթերու (ոստրէ) պատեանին մէջ:
Սևակ– սև աչքեր ունեցող
Հերմինե– առաջացել է հունական Հերմես աստծո անունից, ով Զևսի որդին էր
Նժդեհ– պանդուխտ, նաև հայ զորավար Գարեգին Նժդեհի անունն է
 Նարեկ– հայերը «նարեկ» են կոչել միջնադարյան հայ հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը, որը համարվում էր նաև բուժարան։ Իրականում Նարեկ գյուղի անունից է առաջացել։
Անի – Հայոց միջնադարյան, այժմ ավերակ քաղաքամայր Անիի անունից:
Նարե – պարս. նշանակում է <նուրբ աղջիկ>:
Պետրոս – հունարեն Petros անունից, որ <վեմ> կամ <քար> է նշանակում
Բեատրիչե (Բեատրիս) – լատ. նշանակում է <երջանիկ> կամ <օրհնաբանող>:
Դավիթ-եբրաերեն David անունից, որը նշանակում է <<սիրելի, սիրեցյալ>>, ասորերեն <<սեր, սիրելի, բարեկամ>>արմատից , հայտնի չէ սակայն , թե որտեղից է առաջացել հայերենում <թ> վերջաձայնը, որ ոչ մի լեզվի մեջ չկա։ Իբրև անձնանուն գործածական է եղել մեր գրականության սկզբից մինչև այժմ։
Սմբատ– ծագումն անհայտ է։ Կա իրանական անձնանվան մեջ Սինբադ ՝ որդի Բահրամ Գորի , փոխառությամբ նաև վրացականի մեջ՝ Սումբատ Բագրատունի, որդի Արտներսեհի։ Հայերենում Սմբատ անունը հիշատակվում է ամենահին օրերից և դեռ այժմ էլ կենդանի է Սումբատ ձևով, ինչպես և վրացերենում։Կարևոր է նաև նկատել, որ հին հայերենում Սմբատ անունը հատուկ էր աշխարհական անձանց, ամենամեծ մասամբ մեծ ու փոքր թագավորների , իշխանների և նախարարների։ Աշխարհականներից նրանք ովքեր Սմբատ անուն էին կրում , կրոնավոր դառնալով նոր անուն էին ստանում , այսպես՝ Շնորհալին և Լամբրոնեցին , որոնք Սմբատ անուն էին կրում , կոչվեցին Ներսես։
Արտյոմ-ծագել է Արտեմ անունից, ռուսերեն Артемий անունից, գործածվում է Կովկասում, իբր համապատասխան Յարութիւն անվան, որը ոչ մի կապ չունի նրա հետ։ Артемий փոխառյալ է հունարենից , որը նշանակում է <առողջ>։
Լիաննա– Լիա անվան տարբերակն է , որն առաջացել է եբրաերեն Lea անունից և նշանակում է հոգնած , վաստակեալ։ Հին հայերենում գործածված չէ , երբեմն հանդիպում ենք արևմտահայերենում։
Մանանա-Աստուծոյ կողմէ հրեաներուն տրուած սնունդ անապատի մէջ * բուսական քաղցրահամ նիւթ մը
Արմեն-1. Անուն, որով օտարազգիները կոչում են հայերին։ 2. Ներկայումս՝ ըստ հնդեվրոպական պատմագրութեան այն գաղթականութիւնը, որ Ուրարտի (ապա Հայաստան―Արմենիա կոչված) արշաւելով և բնիկներին նուաճելով՝ ձուլվեց նրանց հետ, որից առաջ եկան հայերը։
Անդոկ – լեռ Հայկական լեռնաշխարհում: Անունը ծագում է Անաոն ճգնավորի անունից։ Անդովկ (Անդոկ) Սյունի (3-րդ դար, Շաղատ, Ծղուկք, Սյունիք, Մեծ Հայք – 385), հայ նախարար նախարար Մեծ Հայքում, հայոց սպարապետ (338-)Սյունյաց աշխարհի տանուտերը (338-385), Վաղինակի, Բաբիկի, Սամի, Հայոց թագուհի և Փառանձեմի հայրը, Սյունիների նախարարական տոհմից։
Մարինա – Մարինա անվան ծագումը կապված է Մարինե հին բառի հետ: Հին Հռոմում այսպես էին կոչում տղաներին: Անունը լատիներենից թարգմանվում է որպես «կապված ծովի հետ», «ծով»: Հռոմեական դիցաբանության մեջ կա Վեներա աստվածուհին ՝ սիրահարների և նավաստիների հովանավորը: Նա ծնվել է ծովի փրփուրից: Այն կոչվում էր հին Հռոմում Վեներա Մարինա (ծովի կույս): Մարինա անունը գալիս է «ծով» բառից և կապված է հին հռոմեական Վեներա աստվածուհու հետ:
Դավիթ – Դավիթ, հին հրեական ծագման անձնանուն (եբրայերեն՝ דָּוִד‎, David), թարգմանաբար նշանակում է «սիրելի», «սիրահար», «սիրեցյալ» (եբրայերեն՝ חָבִיב‎ ḥaviv)։ Հայերեն սիրական «սիրելի» բառից, գործածվում է անհիշելի ժամանակներից։
Տիգրան – հին պարս. Tigran անունն է: Տարածվել է ի պատիվ աշխարհակալ Տիգրան Բ արքայի: Նշանակում է որպես <վագր> կամ <նետաձիգ>:

Փետրվարի 21-ի՝ Մայրենի լեզվի միջազգային օր։ Նյութը պատրաստեցին Ալիսա Արշակյանը, Մանե Սարգսյանը, Իվետա Արշակյանը

Լեզվի մասին ասել են․․․ Ծաղկաքաղը՝ Մոնիկա Մովսիսյանի

Հայոց լեզուն տունն է հայուն…

Մուշեղ Իշխան

Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնված լեզու է՝ բարձունքների ու խորությունների լեզու:

Ավետիք Իսահակյան

Մայրենիզ լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզուները հասկանում, սովորում և հիշում ենք:

Ավետիք Իսահակյան

Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահակալն քամուց:

Ստեփան Զորյան

Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլև աշխարհին, նա միայն մեր սրբությունը չէ, այլ մասունքը հանուր մարդկության:

Պարույր Սևակ

Հայոց այբուբենը մի գլուխգործոց է, որ պահպանվում է մինչև այսօր առանց փոփոխություն կրելու: Այդ լեզվի ճկունությունն ու ճոխությունը ուժ են եղել այդ ժողովրդի համար:

Անտուան Մեյե, ֆրանսիացի լեզվաբան

Սկսել և շարունակում եմ հայոց լեզվի ուսումնասիրությունը: Սա հարուստ լեզու է, և լիովին փոխհատուցվում են սովորողի չարչարանքները:

Ջորջ Բայրոն, անգլիացի բանաստեղծ

Խորանարդիկներով խաղ Նարե Մաթևոսյանից։ Խաղալու համար անցնել հղումով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *